Իրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպան
Իրանը կկարողանա կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին խոսել է SNN գործակալությանը տված հարցազրույցում:
«Մեր հաջողություններից էր երկու երկրի միջև գազի և էլեկտրաէներգիայի քլիրինգային համաձայնագրի երկարաձգումը մինչև 2030 թվականը։ Ամեն տարի Հայաստան ենք արտահանում 360 մլն խմ գազ, դրա դիմաց ներմուծում ենք էլեկտրաէներգիա։ Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ հասցնել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը... Читать дальше...