World News in Armenian
Июль
2024
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 21.07.2024

Tert.am (hy) 

ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռները կանխել են ԱՄՆ B-52N ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական ​​սահմանի խախտումը. ՌԴ ՊՆ

ՌԴ հակաօդային պաշտպանության ծառայության կազմում ներառված կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը. ամերիկյան ռմբակոծիչները նկատվել են Բարենցի ծովի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Օդային տարածքի վերահսկման միջոցները ծովի վրա սահմանին մոտեցող խմբակային օդային թիրախ են հայտնաբերել,ինչից հետո ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռներն օդ են բարձրացվել:

«Ռուսական կործանիչների անձնակազմերն օդային թիրախն իդենտիֆիկացրել են որպես... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հուլիսի 22-ին կայանալիք նիստի օրակարգային հարցերի շարքում են լինելու նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելուն և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը։

168.am (168 ժամ) 

Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով

Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Mamul.am 

«Հասանք Երևան»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ վերադարձել է Հայաստան։ «Հասանք Երևան»,- տիկտոկյան իր էջում գրել է նա՝ կցելով տեսանյութ։

Аравот 

Պարբերաբար վերանայվում են Երևանի այգիների վարձակալության ժամկետներն ու վճարի չափը

Կանաչ գոտիների ավելացումը Երևանի հիմնական խնդիրներից է: Քաղաքի այգիների մի շարք հատվածներ դեռևս 1990-ականներից վարձակալությամբ են տրամադրվել տարբեր անհատների, որոնք ոչ միայն չեն խնամում և բարեկարգում տարածքները, այլև  բացակայում են երկրից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձևավորել է առանձին աշխատանքային խումբ, որը պարբերաբար վերանայում է վարձակալության ժամկետներն ու նաև վճարի չափը: «Ոչ բարեխիղճ վարձակալների հետ,

Mamul.am 

«Երևանն ու Բաքուն կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր»․ Հաջիև

Բաքուն ու Երևանը կարող են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ մինչև նոյեմբեր, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ սկզբունքների...

168.am (168 ժամ) 

Չարենցավանում անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել։

168.am (168 ժամ) 

Բժիշկը զգուշացրել է երկաթի դեֆիցիտի անսպասելի ախտանիշի մասին

Երկաթի պակասի դեպքում մարդու մոտ կարող է ցանկություն առաջանալ ճաշակել ոչ ուտելի առարկաներ։ Այս անսպասելի ախտանիշի մասին «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում զգուշացրել է թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինը։

Mamul.am 

Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի առավոտյան կմեկնի Միացյալ Նահանգներ, իսկ հուլիսի 23-ին պասվում է հանդիպում նախագահ Ջո Բայդենի հետ, այս մասին հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։

Mamul.am 

Երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է այդ երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, Ադանայի Ալադաղ շրջանում գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։...

Tert.am (hy) 

Թրամփը պատմել է Սի Ծինփինից ստացած «գեղեցիկ գրության» մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և աշխարհի այլ առաջնորդներ իր հետ կապ են հաստատել անցյալ շաբաթ տեղի ունեցած մահափորձից հետո: Թրամփի խոսքով՝ ինքը Սի Ծինփինից «գեղեցիկ գրություն» է ստացել: Այս մասին գրում է politico.com-ը:

«Եվ ես շատ լավ հարաբերությունների մեջ էի նախագահ Սիի հետ: Նա հիանալի տղա է, մի գեղեցիկ գրություն է գրել ինձ հաջորդ օրը, երբ տեղեկացել է տեղի ունեցածի մասին»,- ասել է Թրամփը Միչիգանի Գրանդ Ռապիդս քաղաքում հանրահավաքի ժամանակ:

«Առաջնորդներից շատերեն են նույնն արել»... Читать дальше...

Tert.am (hy) 

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ. Հաջիև

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է, նախքան խաղաղության պայմանագրի կնքումը, համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ:

Читать дальше...

Mamul.am 

Անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներ

Հուլիսի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան փողոցում ծեծկռտուք է տեղի...