World News in Armenian
Июль
2024

Новости за 23.07.2024

Аравот 

Դավիթ Թորոսյանը՝ Եվրոպայի hամալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Թորոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում: Եվրոպայի համալսարանական խաղերում (G-1) Դավիթ Թորոսյանը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին: Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված էին Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը

Medialab 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։ «Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ»,-... Читать дальше...

Tert.am (hy) 

Բրազիլիայում շնաձկների օրգանիզմում կոկաին է հայտնաբերվել

Բրազիլիայի ափերի մոտ բռնված և թեստավորված շնաձկների օրգանիզմում կոկաին է հայտնաբերվել, ինչի մասին հայտնել են գիտնականները: Այս մասին գրում է bbc.com-ը:

Ծովային կենսաբանները Ռիո դե Ժանեյրոյի մերձակայքի ափերից բռնված 13 բրազիլական սրածայր շնաձկան են թեստավորել և պարզել, որ դրանց օրգանիզմում՝ մկաններում և լյարդում, կոկաինի մակարդակը բարձր է:

Օսվալդո Քրուզ հիմնադրամի կողմից իրականացված հետազոտությունն առաջինն է, որի արդյունքում պարզվել է շնաձկների օրգանիզմում կոկաինի առկայությունը։

Փորձագետները կարծում են... Читать дальше...

Аравот 

Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը հետաձգվում է անորոշ ժամանակով. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով։ Այսօրվա նիստին պետք է քննարկվեր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկելու և այդ չեղարկելը նախքան 2026 թվականի ԱԺ ընտրություններ անելու «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի

Medialab 

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արսեն Ջուլֆալակյանը:  «Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame):  Ի դեպ, առաջինը Հայաստանի […]

Читать дальше...

Mamul.am 

«Ուրախ եմ այս որոշման համար»․ ԵԽ պատգամավոր

Եվրոխորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել՝ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ խորհրդի որոշման կապակցությամբ։ «ԵՄ-ն առաջին անգամ...

Аравот 

Լևոն Ջուլֆալակյանի անունը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում

Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահ(United World Wrestling Hall of Fame): Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից: Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը (Wrestling house): Հ.Գ. 2020թ նոյեմբերի 10-ից սկսած՝ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել

168.am (168 ժամ) 

Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Tert.am (hy) 

Ուրախ եմ Հայաստանի վերաբերյալ այս որոշման առնչությամբ, որի մասին ամիսներ շարունակ խնդրել եմ. Նատալի Լուազո

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու մասին Եվրոպական միության խորհրդի որոշման կապակցությամբ։ Այս մասին Նատալի Լուազոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Եվրոպական միությունն առաջին անգամ Հայաստանին աջակցություն է տրամադրում Եվրոպական խաղաղության հիմնադրամից։ Ուրախ եմ այս որոշման առնչությամբ, որի մասին ամիսներ շարունակ խնդրել եմ», - իր գրառման մեջ նշել է Լուազոն։

Читать дальше...

Аравот 

Ումար Կրեմլյով. «ՄՕԿ-ը քաղաքական մարմնավաճառ է, որը վախենում է սեփական ստվերից»

Մենք անկախ ու թափանցիկ կազմակերպություն ենք, որը խտրականություն թույլ չի տալիս: Իսկ ՄՕԿ-ի պաշտոնյաները իրենց պահում են ինչպես ֆաշիստ՝ ազգային խտրականությամբ կազմակերպելով մարզիկների ցեղասպանություն եւ քաղաքականացված որոշումներ կայացնելով:

Medialab 

Առաջիկա օրերին որոշ շրջաններում օդի ջերմատիճանը կհասնի +36 աստիճանի

Երևան քաղաքում հուլիսի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին, 25-26-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին՝ երեկոյան ժամերին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում. ամպրոպի ժամանակ՝ 18-23 մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20 մ/վ արագությամբ։ […]

Читать дальше...

Аравот 

Սպանությունը կատարել էր մեկ տարի առաջ: Տեսնելով, որ 56-ամյա կինը մահացել է, վերցրել է նրա բջջային հեռախոսները, դռները բանալիով փակել ու հեռացել

Հուլիսի 21-ի ժամը 11.09-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ

Tert.am (hy) 

Դեմոկրատները 2 օրում ավելի քան 100 մլն դոլար են նվիրաբերել Քամալա Հարիսի ընտրվելու համար

ԱՄՆ-ում դեմոկրատներն ավելի քան 100 միլիոն դոլար են նվիրաբերել փոխնախագահ Կամալա Հարիսի՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության համար այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը երկու օր առաջ հայտնել է ընտրապայքարից դուրս գալու մասին: Ինչպես գրում է bbc.com-ը, այս մասին ասվում է Հարիսի նախընտրական շտաբում:

Ավելի վաղ նրա թիմն հայտարարել էր, որ է դրամահավաքի 24-ժամյա ժամանակահատվածում հանգանակվել է ռեկորդային 81 մլն դոլար: Այդ ժամանակահատվածում ավելի քան 888,000 մարդ նվիրաբերել է մինչև 200-ական դոլար գումար... Читать дальше...