World News in Armenian
Июль
2024
25
26
27
28
29
30
31

Новости за 23.07.2024

Аравот 

Ամենաճանաչված և ամենաառաջին գրախանութը, որ մոտ 30 տարվա պատմություն ունի, այսօր դադարեցնում է իր գոյությունը

Շուրջ 30-ամյա պատմություն ունեցող գրախանութի տնօրենից հետաքրքրվեցինք՝ չեն դիմե՞լ բարերարների, որպեսզի իրենց օգնեն, նա պատասխանեց․ «Փնտրել եմ, նման մարդիկ չկան։ Ոչ մի բարերար ցանկություն չունի աշխատելու այս երկրում, և այդ իմաստով անհուսալի մի վիճակ է։ Տարբեր մարդկանց հետ փորձել եմ խոսել, լուրջ քայլեր ձեռնարկողներ չեն եղել»։

Mamul.am 

«Ռուսաստանն ու Իրանը ավարտել են պատմական համաձայնագրի նախապատրաստումը»․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան և Թեհրանն ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նա պայմանագրի առաջիկա...

168.am (168 ժամ) 

Ուշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում Երևանում. ովքե՞ր կժամանեն Հայաստան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է հանգստի, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների մի մասն արդեն արձակուրդ է վերցրել, Հայաստանում նախատեսվում է ուշագրավ իրադարձություն: Մեր ունեցած տեղեկություններով, օգոստոսի 8-ին Երևանում տեղի կունենա «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները. ԲՐԻԿՍ, ՇՀԿ» առաջին միջազգային ֆորումը։

Tert.am (hy) 

Թրամփի առջև ծառացած խնդիրներն առավել լուրջ են Հարիսի թեկնածության պարագայում, քան Բայդենի․ միջազգայնագետ

Բացարձակ պետք չի շտապել Թրամփին նախագահ կարգելու հարցում: Ասեմ ավելին, նրա առջև ծառացած խնդիրներն առավել լուրջ են Հարիսի թեկնածության պարագայում, քան Բայդենի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Կոռուպցիոն բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված Խորեն Գրիգորյանը ԱԺ-ում մարդու իրավունքներով կզբաղվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական Խորեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժ/պ-ի պաշտոնից ազատվելուց ամիսներ անց, նոր աշխատանքի է անցել ԱԺ-ում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս փորձագետ-համակարգողի պաշտոն է ստացել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիշեցնենք, որ Խորեն Գրիգորյանը պաշտոնից ազատվել էր 2023 թվականի դեկտեմբերին:

Mamul.am 

Աղվան Հովսեփյանը հրավիրվել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն, այս մասին տեղեկանում ենք «Ազդարար»-ից:...

Tert.am (hy) 

Վրաստանում վթարի է ենթարկվել ՀՀ համարանիշերով կցորդիչով բեռնատար

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ` հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Թբիլիսի քաղաքից դեպի ՌԴ Վլադիկավկազ քաղաք տանող ճանապարհին` Նատախտարի բնակավայրում, Մսխեթա Դարիալի հավածում,  հայկական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել։

Читать дальше...

Medialab 

Անհամբերությամբ եմ սպասում ԵՄ-ի հետ փոխգործակցության շարունակությանը․ Միրզոյանը՝ էստոնացի գործընկերոջը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ Մարգուս Ցահկնային։ «X»-ի իր միկրոբլոգում Միրզոյանը գրել է․ «Թանկագին ընկեր և գործընկեր Մարգուս Ցահկնա, շնորհավորում եմ ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Բարձր գնահատելով արդեն իսկ հաստատված ամուր կապերը՝ անհամբերությամբ եմ սպասում համատեղ ջանքերի, ՀՀ և Էստոնիայի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ նախաձեռնությունների […]

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել, նա էլ որոշել է կադրային ջարդ անել Գյումրիում՝ դպրոցի պահակից սկսած, նշանակել իր ծանոթ-մտերիմներին։

Tert.am (hy) 

Հայե՛ր, ժամանակն է ղեկավարել շարժումը. ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն աշխարհի հայերին համախմբվելու և Բաքվի հանցանքների դեմ մեդիա արշավ սկսելու կոչ է արել

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ամբողջ աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիա արշավ սկսել Բաքվի հանցանքների դեմ՝ այս համատեքստում օգտագործելով նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29): Նա այս մասին բաց նամակ է գրել:

«Հայե՛ր, դուք՝ վերածնված 1915 թվականի Ցեղասպանության մոխիրներից, կանգնած եք որպես տոկունության և մարդկային հարատև ոգու վկայություն: Այսօր դուք ունեք եզակի ուժ՝ պաշտպանելու արդարությունն ու ճշմարտությունը համաշխարհային ասպարեզում... Читать дальше...

Аравот 

Վահան Քերոբյանի գործը դատարանում է. նա և նախկին փոխնախարարը առերեսվել են

Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը «Լուրեր»-ին մանրամասներ է ներկայացրել դատարան ուղարկված՝ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի քրեական գործից: Ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարն իր տեղակալի միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված: Գլխավոր դատախազություն

Mamul.am 

«Բացարձակ պետք չի շտապել` Թրամփին նախագահ կարգելու հարցում». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բացարձակ պետք չի շտապել` Թրամփին նախագահ կարգելու հարցում: Բացարձակ: Ասեմ ավելին, նրա առջև ծառացած խնդիրներն առավել լուրջ են Հարիսի...