World News in Armenian
Июль
2024

Новости за 24.07.2024

Tert.am (hy) 

Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկել են գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի` Ոսկեպարում գտնվող տունը եւ ձերբակալել Մախսուդյան եղբայրներին։ Միհրան Մախսուդյանը զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իրավապահները հայտնաբերել են եղբոր օրինական զենքը, 6 ժամով ձերբակալել են իրեն, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին:

Читать дальше...

168.am (168 ժամ) 

«Ալիևը միայն մի բանից է վախենում, դրա համար էլ շտապում է». Թևան Պողոսյան

«Վիզաների ազատականացման գործընթացը վաղուց պետք է սկսված լիներ, ոչ թե նոր. 2015 թվականից հետո անընդհատ անդրադարձել ենք դրան: Դա քաղաքական որոշում է, որը հասունանում է, երբ երկիրդ բարեփոխումներ է կատարում, բայց այսօրվա դրությամբ, չգիտեմ՝ բացի ԵՄ-ի հետ ցուցադրական «լավ լինելուց», ուրիշ որևէ բան արե՞լ ենք, թե՞ ոչ: Հիմա ԵՄ-ն չուներ ավելի լավ բան ասելու, թե ոնց պետք է նպաստեր, որպեսզի Արցախը մնար Արցախ, ցեղասպանության չենթարկվեր, էթնիկ զտումներ չլինեին, այսպես ինչ-որ հերթական կոնֆետի նման մեր առջև են շպրտել... Читать дальше...

Mamul.am 

VSquare-ը հաշվել է, թե ԵՄ առաջնորդներից ով է ստանում ամենաշատ աշխատավարձը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ամենաբարձր աշխատավարձն է ստանում ԵՄ անդամ երկրների ղեկավարների շարքում։ Նրա ամսական եկամուտը կազմում է մոտ 29 հազար եվրո, գրում է VSquare հարթակը։ «Ամենաբարձր...

Armeniasputnik.am 

ՌԴ մուտք գործելիս ներգաղթյալները պարտավոր են ստանալ ռուսական սիմ–քարտեր. ՔԿ–ի առաջարկը

ՌԴ ՔԿ ղեկավարն ավելի վաղ Պետդումայի խոսնակին է ուղարկել իրենց գերատեսչության կոնկրետ նախաձեռնությունները` միգրացիոն օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

Tert.am (hy) 

Աբովյան-Ջրաբեր ճանապարհին «ԶԻԼ»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել

Այսօր՝  հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի Ջրաբերի վարչական տարածքում ավազով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Թրամփը ձեռք կքաշի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, որը ձեռնտու չէ Թուրքիային. միջազգայնագետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին և հայտնել, որ սատարում է գործող փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը։ Թուրքիան համակ ուշադրությամբ հետևում է իր դաշնակից երկրի՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացին և ընտրական հնարավոր արդյունքներից առաջ որոշ առումով փորձում է դիրքավորվել։ Ի՞նչ է սպասվում թուրք-ամերիկյան հարաբերություններին։

Mamul.am 

Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ-ն չի ընտրի այն ճանապարհը, որն ընտրել է Ուկրաինան

Կրեմլը հարգում է Հայաստանի քայլերը ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբԿրեմլը հարգում է ԵՄ-ի հետ Հայաստանի ընդլայնված համագործակցությունը, սակայն հույս ունի, որ դա չի կայանա Մոսկվայի հետ հարաբերությունների...

Аравот 

Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 23–ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ հանդիպումների ընթացքում Սաղաթելյանը շնորհակալություն

Armeniasputnik.am 

Արևելքի Դիանան. Դուբայի էմիրի դստեր աննախադեպ քայլը

Արևելյան գեղեցկուհիներից մեկը՝ Դուբայի էմիրի և վարչապետի աղջիկը, արքայադուստր Մահրան, անցած շաբաթ աննախադեպ քայլի է դիմել՝ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրելով հետևյալ գրառումը. «Սիրելի՛ Ամուսին, քանի որ դուք այլ ընկերուհիներով եք տարված, ես հայտարարում եմ մեր ամուսնալուծության մասին։ Ես բաժանվում եմ, բաժանվում եմ, բաժանվում եմ ձեզնից։ Պահպանե՛ք ինքներդ ձեզ։ Ձեր նախկին կին՝ արքայադուստր Մահրա»։

Mamul.am 

WCIT-ը վերադառնում է Հայաստան

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը` WCIT-ն, վերադառնում է Հայաստան: Այն անցկացվելու է հոկտեմբերի 4-7-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ոլորտի հսկաները,...

Tert.am (hy) 

Վաշինգտոնում ցnւյցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմ

ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ բողոքելով Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպասվող ելույթի դեմ: 

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 24-ին, ժամը 18:25-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի–Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Medialab 

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Հուլիսի 24-ին՝ ժամը 18:25-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի–Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին Mitsubishi մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) դուրս […]

Читать дальше...

Azatutyun.am 

Anti-Graft Body Avoids Action Against Armenian Minister’s Wife

A reputedly government-linked member of Armenia’s Commission on Prevention of Corruption has prevented it from fining Defense Minister Suren Papikian’s wife for not declaring at least $23,000 in cash in her asset statement submitted to the state body.

168.am (168 ժամ) 

Միակ ելքը երկրի և կրթության կառավարման համակարգի բարելավումն է. չկա սրտացավություն, պրոֆեսիոնալիզմ, լուծում են սխալ խնդիրներ. Սերոբ Խաչատրյան

168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս ուստարվա ընդունելության, կարելի է ասել, ձախողված քննություններին անդրադառնալով, նախ խոսեց պատճառների մասին, որոնք, ըստ նրա՝ մի քանիսն են, կոնկրետ Ագրարային համալսարանում առկա պատկերը դեռևս վերջնական չէ, քանի որ մինչև հուլիսի 26-ը թափուր տեղերի համար կարող են դիմել։

Mamul.am 

«Ականի պայթյունից վնասված կիրանցցին հիվանդանոցից դուրս է գրվել»․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցի սահմանագոտում վիրավորվածը հիվանդանոցից դուրս է գրվել։ Այսօր Կիրանցի սահմանագոտում աշխատանքներ կատարելիս վնասվածքներ է ստացել Կիրանցի...