Ինֆոքոմի գործը նոր քննության կենթարկվի. ՀՔԱՎ
2024թ-ի փետրվարի 2-ին ՀՔԱՎ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազություն էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում՝ Ինֆոքոմի հայտնի հետաքննական հոդվածի հիման վրա։ Մարտի 26-ին Կազմակերպությունը գրություն է ստանում, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում իրականացված ուսումնասիրությամբ հանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։ 2024 թվականի մայիսի 2-ին ՀՔԱՎ գրասենյակը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան մինչդատական