World News in Armenian
Июль
2024
27
28
29
30
31

Новости за 25.07.2024

Tert.am (hy) 

Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու հարցի պատճառով․ 27-ամյա երիտասարդ է կալանավորվել

2024թ․ հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։20-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը Նոր Երզնկա գյուղի տարածքում կանգնեցրել է իր մեքենան, մոտեցել, վիճաբանել իր հետ և մեկ անգամ դանակով հարվածել իր կրծքավանդակին։  

Читать дальше...

Аравот 

Վրաստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Թ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Ս.Թ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց հետ, շահադիտական դրդումներով անձին առևանգելու, ավազակություն և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ս.Թ.-ի տեղափոխումը Երևան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Tert.am (hy) 

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Ucom ընկերությունը վերաբացել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման նորացված և ավելի ընդարձակ դարձած կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 19:00-ը, իսկ շաբաթ՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների։

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Կարգավորումները փոփոխվում են, կյանքն էլ է փոփոխվում. Ավանեսյանը՝ «Զարյա 3» նռնակների կիրառման մասին

Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա. պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու է հետին թվով հրաման արձակել, որպեսզի ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3» տեսակի նռնակներ։

Mamul.am 

«Տեսնում եմ պաստառներ՝ «համասեռամոլները՝ հանուն Գազայի», դա նույնն է, ինչպես ասես՝ «հավերը՝ հանուն KFC-ի»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Քոնգրեսում ելույթի ժամանակ հեգնանքով մեկնաբանել է պաղեստինամետ ցույցերը Կապիտոլիումի շենքի դիմաց։ «Ես մեսիջ ունեմ այդ ցուցարարների համար։ Թեհրանի...

Tert.am (hy) 

Գերմանիայի խոշորագույն օդանավակայանում ակտիվիստներն իրենց սոսնձել են թռիչքուղու վրա. չեղարկվել է մոտ 140 չվերթ

Գերմանիայի ամենամեծ և ծանրաբեռնված օդանավակայանը, որը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում, ստիպված է եղել չեղարկել մոտ 140 չվերթ: Պատճառը կլիմայական ակտիվիստների բողոքի ակցիան էր:

«Վերջին սերունդ» շարժման ակտիվիստները ներխուժել են օդանավակայանի տարածք, ապա իրենց սոսնձել թռիչքուղու վրա: Նրանք կրել են «Նավթը սպանում է» գրությամբ ցուցանակներ, հայտնում է apnews.com-ը:

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Մոսկվան կրկին իր միջնորդությունն է առաջարկում․ ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում

Միացյալ Նահանգներում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների տապալման, իսկ Լոնդոնում՝ Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման ֆոնին Ռուսաստանը հայտարարում է՝ պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար։

Tert.am (hy) 

Կառավարությունը հաստատեց բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի առկայության մոնիթորինգային ծրագիրը

Կառավարությունը հաստատեց  բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը։ Կառավարության հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։

Читать дальше...