World News in Armenian
Июль
2024
27
28
29
30
31

Новости за 25.07.2024

Mamul.am 

Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-գրում է․ «Հայաստան-Արցախ միջխորհր- դարանական ֆորմատին այլընտրանք են ձևավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը: Այդ ոչ ֆորմալ նոր ձևաչափը փորձելու...

Tert.am (hy) 

Փաշինյանը և իր գլխավորած իշխանությունը Ալիևի և Էրդողանի պահանջներին ոչ միայն «արձագանքում» են, այլև շատ հաճախ ձայնակցում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայկական Շուշիում, որ ոմանց համար «դժբախտ ու դժգույն» էր, Ալիևը նորից հերթական պահանջաշարն է բարձրաձայնել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը: Տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, փորձագետներ, պարզապես հանրային հարթակներում ակտիվ հայրենակիցներ նշում ու նկատում են, որ ալիևյան պահանջներին պաշտոնական Երևանը անգամ չի արձագանքում, չի պատասխանում: Ռացիոնալ մտածողության, իրական քաղաքականության, քաղաքագիտության, դիվանագիտության տեսանկյունից... Читать дальше...

Mamul.am 

Եղանակը՝ Հայաստանում

Հուլիսի 25-26-ին գիշերը և կեսօրից հետո, 29-ի ցերեկը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և...

Azatutyun.am 

Բայդենը խոստանում է պաշտպանել ժողովրդավարությունը, Ուկրաինան նախագահության վերջին ամիսներին

«Ուստի ես որոշեցի՝ առաջ գնալու լավագույն ճանապարհը ջահը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է»,- նշել է Միացյալ Նահանգների առաջնորդը:

Tert.am (hy) 

Բժշկական կազմակերպություններում կկանոնակարգվի տեսալուսանկարահանումը. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը հաստատելու մասին» նախագիծը: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում օգտագործվում են տեսալուսանկարահանող սարքեր, սակայն դրանց օգտագործումը որևէ կերպ կանոնակարգված չէր։ Այդ սարքերի տեղադրումը օրենքով արգելված չէ, սակայն դրա կիրառումը որոշակի դեպքերում առաջացնում է մարդու... Читать дальше...

Tert.am (hy) 

Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարիչների եւ օպերատորների թիվը գործուղումների ժամանակ ավելի մեծ է, քան դիվանագետներինը: Հատկապես Գերմանիայի՝ մասնավոր, ապա աշխատանքայինի վերածված այցից հետո «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել վարչապետի ու նրա շքախմբի գործուղումների շարժը։

Читать дальше...

Tert.am (hy) 

Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երիտասարդ Սամվել Վարդանյանին խոշտանգելու զազրելի դեպքից անցել է 3 ամիս, ու որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այդպես էլ անհայտ է մնում՝ ով կամ ովքեր ոստիկանների աչքի առաջ նսեմացրին, խոշտանգեցին երիտասարդին։ Ինչպես հայտնի է՝ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»:

Читать дальше...

Tert.am (hy) 

1 զոհ, 3 տուժած. «Toyota»-ն շրջվել է Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

Հուլիսի 24-ին, ժամը 22:51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Читать дальше...