World News in Armenian
Июль
2024
28
29
30
31

Новости за 26.07.2024

168.am (168 ժամ) 

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը

Tert.am (hy) 

Հնդկաստանի վարչապետը կայցելի Ուկրաինա

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի վերջին կայցելի Ուկրաինա։

Այս մասին հայտնում է Wion հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին կմեկնի Կիև...

Այցը, որը դեռ մշակման փուլում է, ինչպես սպասվում է, տեղի կունենա օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 23-ին, հաստատել են Դելիի դիվանագիտական շրջանակների մի քանի աղբյուրներ», - հայտնել Է հեռուստաալիքը:

Аравот 

Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացվող և ներկայումս ընթացքի մեջ գտնվող  ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքարում, որտեղ ծանոթացել է Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է:  Ծրագրի իրականացման արդյունքում Փարաքար բնակավայրը կունենա նոր դպրոց` 576 աշակերտ նախագծային հզորությամբ։ Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև

Аравот 

ՔԿ-ն 125 հազար դոլարանոց ծառայողական մեքենա է գնել Արգիշտի Քյարամյանի համար. «Ազատություն»

Կառավարությունը շարունակում է թանկարժեք մեքենաներ գնել պաշտոնյաների համար։ Քննչական կոմիտեն 125 հազար դոլարով ծառայողական մեքենա է գնել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար՝ այս տարվա արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր-300» ամենագնաց։ Ինչո՞ւ հանկարծ որոշվեց Արգիշտի Քյարամյանի համար գնել վերջին՝ 2024 թվականի արտադրության, 49 միլիոն դրամանոց ծառայողական մեքենա, երբ Հայաստանում անվտանգային, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան։ Քննչական

Mamul.am 

«Ինչպե՞ս կարող է արձակուրդ մեկնել մի գերատեսչության ղեկավար, որն ադրբեջանական հարձակում է կանխատեսել»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Արարատ Միրզոյանն արձակուրդ կմեկնի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ: Հիշեցնենք, որ Միրզոյանն արդեն արձակուրդում էր հուլիսի 22-26-ը...

168.am (168 ժամ) 

«Պատերազմն անխուսափելի է. հարցն այն է՝ ի՞նչ դիրքերից ենք մտնելու այդ պատերազմի մեջ». Արմինե Ադիբեկյան

«Պատերազմ, այսպես թե այնպես, լինելու է, այլ հարց է, թե ինչպես ես մտնելու այդ պատերազմի մեջ, ինչ դիրքերից: Պատերազմից խուսափելու տարբերակը Հայաստանը լուծարելու տարբերակն է: Պատերազմ լինելու է՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից: Ադրբեջանին պետք չի այստեղ Հայաստան, պետք չեն այստեղ հայեր: Հիմա հարց՝ եթե այդ պատերազմը լինելու է, մենք ի՞նչ դիրքերով ենք մտնելու այդ պատերազմ՝ մերկ ու անզե՞ն, թե՞ հակառակը՝ զինված և պատրաստված»:

Mamul.am 

«ՊՆ-ն հերքում էր նաև Սև լճի, Կապան-Գորիս ճանապարհի հանձնումը»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյբուքյան գրառումը․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փորձելով հերքել իմ նախորդ գրառումը՝ արձանագրելով, որ Երասխում իբրև դիրքային...

Аравот 

Պարզվեց, հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին ԱԳՆ-ն տեղյակ չէր. Արա Այվազյան. «Ազատություն»

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի

168.am (168 ժամ) 

ԵԱՏՄ արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 55 մլրդ դոլարով

Եվրասիական տնտեսական միության արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 55 մլրդ դոլարով կամ 9,4%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։