World News in Armenian
Июль
2024
31

Новости за 29.07.2024

168.am (168 ժամ) 

Թուրքիայի հասարակության 81%-ի կարծիքով` երկրի տնտեսությունը վատ է կառավարվում

Թուրքական «Metropoll Araştırma» հետազոտական ընկերությունը երկրի տնտեսական կառավարման վերաբերյալ հարցում է անցկացրել։ Ըստ հարցման արդյունքների՝ հասարակության 16%-ի կարծիքով Թուրքիայի տնտեսությունը լավ է կառավարվում, իսկ 81.3%-ի կարծիքով՝ վատ, իսկ 2.4%-ը չեն պատասխանել հարցին։ Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP) ընտրողների երկու երրորդը նշել են, որ տնտեսությունը վատ է կառավարվում։

Mamul.am 

«Կզարմանա՞ք, եթե վեդեցի նիկոլական դաստիարակին նշանակեն ԿԳՄՍ նախարար». Երվանդ վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որևէ մեկը կզարմանա՞, եթե այդ վեդեցի նիկոլական դաստիարակին նշանակեն գիտության, կրթության, մշակույթի ու հատկապես սպորտի նախարար։

Armeniasputnik.am 

Ադրբեջանում, որը ցանկանում է ընդունել COP 29-ը, նավթային գազ են այրում

Ադրբեջանում 2018 թվականից չեն հրապարակում տվյալներ ջերմոցային գազերի արտանետումների մասին, որոնք, սակայն, կայուն աճում են: Առաջատարների թվում են ոչ միայն SOCAR-ը, այլև British Petroleum-ը։ Ադրբեջանի իշխանությունները լռությունը բացատրել են... Covid-ով։

Mamul.am 

«Հետո մշտապես զարմանում են, թե ինչու ազգային երգ ու պարով հասավ կառափնարան». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը. «Հասարակությունը, գիտակից անհատների փոխարեն մշտապես նախընտրում ա լսել ականջահաճո դատարկախոս, պաթոսախեղդ սազանդարների, ու հետո մշտապես զարմանում ա, թե...

Аравот 

Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը չկալանավորվեց. «Ազատություն»

«Ազատությունն» իր տելեգրամյան ալիքում տեղեկացնում է. Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակը 3 օր անազատության մեջ մնալուց հետո չկալանավորվեց։ Դաստիարակը ձերբակալվել էր, երբ համացանցում տարածվեց ծեծի տեսանյութը։ «Ազատության» տեղեկություններով՝ ծնողները բողոք չեն ներկայացրել իրենց երեխային մահճակալում ծեծած դաստիարակի դեմ: Եթե քննչականը գործը դատարան տանի ու մեղքն ապացուցվի, նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։

Mamul.am 

«Աշխարհն առանց այս երկու ցեղասպան ֆաշիստ բռնապետերի շունչ կքաշի». Փույա Հոսսեինի

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելը Էրդողանին Սադամին և նրա ճակատագրին է նմանեցնում, իսկ Թուրքիան Նեթանյահուին՝...

Аравот 

Խոշոր ներդրում՝ Գյումրու ամենահյուրընկալ փողոցում․ 3 ռեստորաններ՝ նույն հասցեում

Գյումրու ամենակոլորիտային փողոցում ՝ Ռուսթավելիում,  կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝  14-ում, որտեղ գտնվել են ալեքպոլյան աղաների սրճարանները (դրանք հայտնի էին ղայֆախանա անվամբ), և որտեղ միայն սև աղացած գարուց սուրճ են խմել ու լուրջ խոսակցություններ ծավալել, զրուցել քաղաքի անցուդարձից, գործարքներ կնքել, անգամ խնամախոսություններ կատարել, գործարարներ Արման Սահակյանի ու Վարդան Սիրմակեսի ներդրմամբ 2,5 տարի առաջ բացվել է

Mamul.am 

«Մենք` որպես ազգ, չենք դիմանա, եթե ընկալումների փոփոխություն տեղի չունենա». Բագրատ Սրբազան

Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում կրկին անդրադառնալով իշխանությունները կողմից անդադար քարոզվող խաղաղության մասին, Բագրատ Սրբազանն ասաց. «Մեր Հանրապետության բոլոր տարածքները կրակների մեջ...

168.am (168 ժամ) 

«Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի». Հայկ Խալաթյան

«VERELQ» վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ՌԴ հայտարարության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում, Ռուսաստանը միշտ է նշել, որ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին: Բաքվի արագ արձագանքն էլ պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանը միշտ է նշում՝ իր համար տարբերություն չկա՝ որտեղ կբանակցի Հայաստանի հետ, իսկ իրականում Ադրբեջանի գլխավոր նպատակն է՝ Հայաստանի հետ բանակցել առանց միջնորդների:

Mamul.am 

«Հայտարարում են, որ չգիտեն, թե օրենքների ո՞ր հոդվածներով են գյուղ, ճանապարհ հանձնում թշնամուն». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոխվարչապետի պատասխանը՝ ո՞ր հոդվածներով են գյուղ ու ճանապարհ հանձնում թշնամունՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման...

168.am (168 ժամ) 

Մադուրոն հռչակվեց Վենեսուելայի ընտրված նախագահ

Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին ընտրված նախագահ է հռչակել մինչև 2031 թվականը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` այդ մասին հայտնել Է գերատեսչության ղեկավար Էլվիս Ամորոսոն: