World News in Armenian
Июль
2024

Новости за 30.07.2024

168.am (168 ժամ) 

«Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել. արդեն օրով և ժամով մեզ ասում են՝ պատերազմ է լինելու». Քրիստինե Վարդանյան

«Ես պատգամավոր եմ, ով ծանոթացել է Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթի մի քանի տարբերակի: Բազմիցս զգուշացրել ենք, թե ինչ նախապայմաններով է տեղի ունենում գործընթացը, խոսել ենք նաև այն մասին, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ ունի, պահանջում է, որպեսզի Արցախի հարցը փակենք, Ադրբեջանն ուզում է այստեղ բնակեցնել տասնյակ-հազարավոր ադրբեջանցիների, բայց անգամ հիմա Ալիևն այնպիսի պահանջներ է հրապարակայնացնում, որ մենք, որ ծանոթ էինք այդ փաստաթղթին, մենք անգամ այդ պահանջներից տեղյակ չէինք»:

Tert.am (hy) 

Կյшնքից հեռшցել է Գուրգեն Մահարու որդին` Գրիգոր Աճեմյանը

Մահացել է Գուրգեն Մահարու որդին` Գրիգոր Աճեմյանը։

Այս մասին հայտնում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

«Նա իր կյանքի նպատակը դարձրեց Մահարու երկերի ամբողջական հրատարակությունն ու դա իրականություն դարձրեց: Նրա շուրջ 40 տարվա աշխատանքն այսօր ընթերցողի սեղանին է՝ 17 հատորով:

Եվս մեկ՝ լրացուցիչ հատոր աշխատանքային փուլում էր։ Այդ հատորն էլ լույս կտեսնի շուտով»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Mamul.am 

Իսրայելական հրթիռները հարվածել են Բեյրութի հիվանդանոցին, զոհվել են հրամանատարներ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ գտնվում են «Հեզբոլլահ»-ի ոստիկանության գրասենյակները։ Ինչպես հայտնում է...

Medialab 

Ծառերի «գերեզմանոց»՝ Երևանի կենտրոնում․ շուկայականից 10 անգամ թանկ գնված տույաները չորացել են. Factor

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից՝ բարեկարգվող տարածքում ընդամենը երեք ամիս առաջ տնկված տույաները չորացել են։ Աշխատանքները սկսվել են շուրջ 1,5 տարի առաջ։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան երեք ամիս առաջ հայտարարեց, որ պուրակի շինաշխատանքներն արդեն ավարտին են հասել, այն դեպքում, երբ պայմանագրով դրանք պիտի ավարտվեին մինչև 2023 թվականի դեկտեմբեր․ այդպես էին զեկուցել նաև վարչապետին։ «Այս կանաչապատումը […]

Читать дальше...

Armeniasputnik.am 

Թուրքիան է ձգձգում գործընթացը. փորձագետը՝ ՀՀ–ի հետ հարաբերությունների մասին

Անկարան Երևանի հետ հարաբերություններըդեռևս պայմանավորում է հայ-ադրբեջանական գործընթացով։ Բացի այդ, Թուրքիան բավական մեծ ախորժակ ունի՝ կապված տարածաշրջանային հաղորդակցությունների հետ։

Mamul.am 

Փյունիկը հաղթեց «Ստրուգա»-ին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա»-ին։ Առաջին գոլը...

Azatutyun.am 

Karabakh Leader’s Car Still Impounded In Armenia

More than one month after raiding Nagorno-Karabakh’s permanent representation in Yerevan, law-enforcement authorities have still not returned its car used by Samvel Shahramanian, the exiled Karabakh president at odds with Armenia’s government.

Tert.am (sport) hy 

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» հաղթեց «Ստրուգային» և դուրս եկավ երրորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» և առավելության հասավ 3:1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։

Читать дальше...

Mamul.am 

«Ինչո՞ւ է գաղտնի պահվում, թե որքան աշխատավարձ են հաստատել ԵՊՀ-ի ռեկտոր-պրոռեկտորների համար». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները և աշխատակազմի ղեկավարը գրավոր համաձայնություն չեն տվել, որ իրենց աշխատավարձի չափը տրամադրվի: Զուտ օրենսդրական...