World News in Armenian
Июль
2024

Новости за 31.07.2024

7or 

Անդրեյ Նաստասին․

Հայաստանի մեդիառեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Նպատակը հանրային կարծիքը տրամադրելն է Ռուսաստանի դեմ։

Tert.am (hy) 

Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստվում ենք բոլոր հնարավոր զարգացումներին. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը իսրայելցի զինծառայողների հետ հանդիպմանն ասել է, որ իրենք պատերազմ չեն ցանկանում: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

«Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստվում ենք բոլոր հնարավոր զարգացումներին», - ասել է նա:

Читать дальше...

168.am (168 ժամ) 

«Պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստ ենք զարգացումներին». Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն «Էրրոու» հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգի բազայի զինծառայողների մոտ հայտարարել է. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք բոլոր զարգացումներին»:

Mamul.am 

«Միջանցքը ԵՄ մտնելուց առաջ է ուզում տա՞լ, թե՞ հետո»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զավենովնայի ամբողջ քաղաքական գործունեության միֆը եղել է այն, որ իբր Վազգեն Սարգսյանը դեմ է եղել Մեղրու միջանցքին, իբր հենց դրա համար էլ...

Tert.am (hy) 

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և գտնել փոխընդունելի լուծումներ

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Բաքվին և Երևանին էսկալացիայից խուսափելու համար ցուցաբերել զգուշություն, խուսափել ռազմական հռետորաբանությունից, կենտրոնացնել ջանքերը՝ գտնելու փոխընդունելի լուծումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու զարգացմանը։ 

Читать дальше...

Tert.am (hy) 

Իրանում Հանիեի սպանությունից հետո բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը

Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի գմբեթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը, հայտնում է Mehr գործակալությունը:

Նշվում է, որ այս դրոշն առաջին անգամ  սրբավայրի գմբեթին ծածանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո՝ ի նշան նրա արյան վրեժի։

Շիա ավանդույթի համաձայն՝ կարմիր դրոշները խորհրդանշում են ինչպես անարդար արյուն թափվել, այնպես էլ սպանվածի վրեժ լուծելու կոչ:

Անցած գիշեր Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ... Читать дальше...

Mamul.am 

«ԱՄՆ-ն տեղյակ չի եղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության նախապատրաստման մասին»․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առնչություն չունի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ և տեղյակ չի եղել սպանության նախապատրաստման մասին։ Այս մասին Բլինքենն...

Armeniasputnik.am 

Քոչարյանի մեղադրանքի վերաորակմամբ ցանկանում են ևս 10 տարի ձգել գործի քննությունը. Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մոտավորապես պատկերացնում է` ինչ նոր հոդվածով կարող է լինել վերաորակումը, սակայն չի ասի, քանի որ չի ցանկանում մտնել հակառակ կողմի նախապատրաստած խաղի մեջ։

Armeniasputnik.am 

Պետդեպը խոստովանել է, որ ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում Ռուսաստանից Հայաստանի անջատման համար

Սենատոր Բեն Քարդինը, ով վերջերս է եղել Հայաստանում, Սենատի լսումների ժամանակ ասել է, որ բարդ իրավիճակներում ԱՄՆ-ն չի աջակցում Հայաստանին: Ի պատասխան, Օ'Բրայենը ստանդարտ արտահայտություններ է արել խաղաղ գործընթացին աջակցելու մասին և անդրադարձել Ռուսաստանին։

Tert.am (hy) 

Զանգելու եմ Հռոմի պապին՝ ներկայացնելու Օլիմպիական խաղերի բացմանը քրիստոնյաների նկատմամբ իրականացված անբարոյականությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդարդարձել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Читать дальше...

Mamul.am 

«Ամռանը մաշկային ցանը երեխաների շրջանում առավել հաճախադեպ է». մանկաբույժ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ֆեյսբուքյան հրապարակումը. «Ամռան ամիսներին տարատեսակ մաշկային ցաներ և մաշկի՝ մինչ այդ գոյություն ունեցող ախտաբանական վիճակների սրացումներն...

Medialab 

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22 մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը, oգոստոսի 1-4-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի […]

Читать дальше...