World News in Armenian
Август
2024
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 20.08.2024

Tert.am (hy) 

Գեղարքունիքում «Volkswagen»-ը բախվել է քարերին, շրջվել ու հայտնվել դաշտում

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետակ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում:

Читать дальше...

Mamul.am 

«Հայաստանը ներկայացնող որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP 29-ին»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոյեմբերին Բաքվում COP 29-ի շրջանակներում ականատես ենք լինելու Ադրբեջանի կողմից փաստերի ու...

168.am (168 ժամ) 

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ է անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ

Մինչ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում կայանալիք COP29 համաժողովից առաջ ուժեղացնում է լրագրողների նկատմամբ ճնշումները, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) կոչ է անում միջազգային հանրությանը՝ ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա՝ ազատ արձակելու Ադրբեջանում անարդարացիորեն բանտարկված 23 լրագրողներին և լրատվամիջոցների աշխատակիցներին:

Livenews.am 

ՀՀ որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP 29-ին, մասնակցելու դեպքում՝ բարձրաձայնի Արցախում իրականացրած էթնիկ զտման, ռազմագերիների մասին

Նոյեմբերին Բաքվում COP 29-ի շրջանակներում ականատես ենք լինելու Ադրբեջանի կողմից փաստերի ու իրադարձությունների նենգափոխման, միջազգային հանրության աչքում սեփական ցեղասպան դիմագիծը

Tert.am (hy) 

Հայաստանը ներկայացնող որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի Բաքվում տեղի ունեցող COP 29-ին. Իշխան Սաղաթելյան

Նոյեմբերին Բաքվում COP 29-ի շրջանակներում ականատես ենք լինելու Ադրբեջանի կողմից փաստերի ու իրադարձությունների նենգափոխման, միջազգային հանրության աչքում սեփական ցեղասպան դիմագիծը փրկելու, պատերազմական հանցագործություններից միջազգային ուշադրությունը շեղելու ադրբեջանական շոուին, որը, համոզված եմ, ուղեկցվելու է հայ ժողովրդի ու նրա արժանապատվությունը վիրավորող հերթական քայլերով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Читать дальше...

Mamul.am 

Պուտինը ժամանել է Բեսլան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բեսլանում է, որտեղ այցելել է «Հրեշտակների քաղաք» անվամբ հուշահամալիր, որը ստեղծվել էր՝ ի հիշատակ 2004թ․ դպրոցի ահաբեկչության զոհերի։

Medialab 

Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը․ ռուսական հարթակը «Բաքվի համար ընդունելի է». «Ազատություն»

Մոսկվան ցանկանում է մասնակցել հայ – ադրբեջանական կարգավորմանը, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները հարցն արդեն քննարկել են, Բաքվում հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ բանակցությունների մեկնարկին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: «Բոլորին շատ լավ հայտնի է, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի, այդ թվում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում վերջին մի քանի […]

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Կիրանցի բնակիչը հրաժարվել է 270 միլիոն դրամ փոխհատուցումից, նրան սպառնացել են կալանավորել․ Ոսկան Սարգսյան

Կիրանցի բնակիչը հրաժարավել է 270 միլիոն դրամ փոխհատուցումից, նրան սպառնացել են կալանավորել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

Mamul.am 

«Պետք է պատրաստվենք Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձին»․ «Վրացական երազանք»

Վրաստանը պետք է նախապատրաստվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձին և դրա համար փոփոխություններ կատարի երկրի Սահմանադրության մեջ։ Այս մասին հայտնել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական...

Tert.am (hy) 

Պակիստանի խորհրդարանը կատուներ է «վարձել» առնետների դեմ պայքարելու համար

Պակիստանի խորհրդարան առնետ որսացող կատուներ են բերվել առնետների հետ կապված խնդրի դեմ պայքարի համար։ Ինչպես գրում է Geo News պարբերականն իր աղբյուրներին հղումով, առնետներն իսկական քաոս են առաջացրել կառավարական շենքերում։

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Իսրայելը ցանկանում է պատ կառուցել Եգիպտոսի և Գազայի միջև. աղբյուրներ

Իսրայելը ցանկանում է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին՝ այսպես կոչված, Ֆիլադելֆիայի միջանցքի մոտ, պատ կառուցել՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից թունելների կառուցումը կանխելու համար:  Այս մասին գրել է ամերիկյան Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում արաբ միջնորդներին։

Mamul.am 

«Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է». գրասենյակ

168-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես այսօր գրել է մամուլը: Սերժ Սարգսյանի գրասենյակից...

Mamul.am 

Բենզալցակայանի և գազալցակայանների գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սևան քաղաքի Երևանյան խճուղի 74 հողամաս...

Аравот 

«Հաղորդակցությունների հարցն առանցքային է, եւ պատահական չէ, որ Պուտինն ասաց՝ հետո Փաշինյանին տեղյակ կպահի արդյունքների մասին»

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մնացած հարցերով Ադրբեջանն ու Ռուսաստանը երկկողմ համաձայնությունների են եկել եւ հիմա հաղորդակցությունների կետի շուրջ են փորձում պայմանավորվել»։

Аравот 

Թուրքիայի ԱԳՆ. «Նեթանյահուն հնարավորինս շուտ պիտի պատասխան տա միջազգային դատարանում»

Ermenihaber. Օգոստոսի 19-ին Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի սոցէջում «Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա» առիթով հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերթական անգամ դատապարտել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող գործողությունները և ընդգծել, որ դրանց ընթացքում իսրայելական կողմը սպանում է անգամ UNRWA-ի աշխատակիցներին: (UNRWA – ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն)... Читать дальше...

Tert.am (hy) 

Փորձ է արվել «Սևան» ՔԿՀ անցկացնել արգելված իրեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու փաթեթի ներնետման միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկ անցկացնել արգելված իրեր։ 

Читать дальше...