World News in Armenian
Август
2024
26
27
28
29
30
31

Новости за 24.08.2024

Аравот 

Բաքվում ձերբակալել են գրող, ակտիվիստ Սամադ Շիխիին, որը Հայաստանի հետ խաղաղության կողմնակից է․ «Ազատություն»

Բաքվի օդանավակայանում ձերբակալել են գրող, ակտիվիստ, OC Media հրատարակության աշխատակից Սամադ Շիխիին: Այդ մասին հաղորդում է OC Media-ն՝ վկայակոչելով լրագրող Նուրլան Լիբրեին: Ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին սոցցանցերում գրել է, որ Շիխին, ով Բաքվից օդանավով մեկնելու էր Թբիլիսի, իրեն հաղորդագրություն է ուղարկել ձերբակալության մասին: Սամադ Շիխին, ինչպես և նախօրեին կալանավորված լրագրող և քաղաքագետ Բահրուզ Սամադովը, հանդես է

168.am (168 ժամ) 

638 միլիոն դրամ՝ ՆԳՆ-ին. կրթական ծախսերը տեղը զիջել են այլ ծախսերին

Կրթություն չունեցող՝ ընդամենը հիմնական դպրոցի ավարտական վկայականով, բայց 300-400.000 դրամ աշխատավարձ ստացող պարեկների կրթական ցածր մակարդակը շարունակում է չհուզել Հայաստանի Կառավարությանը, որի ղեկավարը բարձրագույն կրթության դիպլոմ ստացավ 2018 թվականից հետո, երբ դարձավ վարչապետ։

Mamul.am 

«2 միլիոն դոլար պետբյուջեից դուրս են գրել` էս փողոցը սարքելու համար». Գևորգ Քոթանջյան

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցն է, որ 2 միլիոն դոլար պետբյուջեից դուրս են գրել` էս փողոցը սարքելու համար ընդամենը անցած տարի։ Ու սա...

Mamul.am 

«Միջնադարյան ու արևմտահայ գրականությունը վտարված են դասագրքից». Անի Մելքոնյան

Պատմաբան Անի Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «7-րդ դասարանի գրականության դասագիրքն էի նայում. Րաֆֆին չկա, Ծերենցը չկա, Մուրացանը չկա,Վարուժանը չկա, Սիամանթոն չկա, Ռուբեն Սևակը չկա,...

Аравот 

Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի

Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում և դուրս է բերվել ափ․ անհրաժեշտ է շտապօգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղում գտնվող

168.am (168 ժամ) 

Ի՞նչ ձևաչափով կշարունակեն բանակցությունները Փաշինյանն ու Ալիևը․ ՀՀ-ն մերժում է Մոսկվային, Ադրբեջանը՝ Արևմուտքին

«Հայաստանի Հանրապետության վերջին արձագանքները կարելի է ընկալել՝ որպես մերժում Ռուսաստանին, այդ մասին ուղիղ չի հայտարարվում, սակայն արձագանքները թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանը հետարքրքված չէ Ռուսաստանի նախաձեռնություններով, սա արվում է՝ ցույց տալով հիասթափություն և  ընթացք դեպի Արևմուտք այդ ֆոնին։ Եթե Ռուսաստանը մեծ հետևողականություն չցուցաբերի, և ես կարծում եմ՝ չի ցուցաբերի, ապա այս առաջարկն այդպես էլ կմնա առաջարկի փուլում և չի վերաճի եռակողմ հանդիպման նախաձեռնության։

Аравот 

Ադրբեջանը և Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա կապակցուView Postթյամբ։ «Ադրբեջանը և Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը, միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Մտադրություն ենք արտահայտում հետագայում ևս գործադրել բոլոր ջանքերը Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար աջակցություն և օգնություն... Читать дальше...

Mamul.am 

Փարաքարի ավագանու անդամն առաջարկել է համայնքային հողն աճուրդով վաճառել, ու ինքն էլ գնել է

«Հետք»-ը գրում է. «Փարաքար համայնքի ավագանու հերթական նիստերից մեկի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանն առաջարկություն է...

Аравот 

Ադրբեջանն ու Ուզբեկստանը Ստեփանակերտում թեթև արդյունաբերության ձեռնարկություն են հիմնելու․ «Ազատություն»

Ադրբեջանն ու Ուզբեկստանը Ստեփանակերտում (որն ադրբեջանցիները Խանքենդի են կոչում) թեթև արդյունաբերության ձեռնարկություն են հիմնելու։ Այդ մասին Տաշքենդում կայացած ասուլիսում հայտնել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Ուզբեկստանն իր միջոցներով Ֆիզուլիում միջնակարգ դպրոց է կառուցել, գովաբանել է երկու երկրների բարեկամությունը և ասել, թե Ադրբեջանը միշտ զգացել է ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

Аравот 

ՀՀ ԱԳՆ-ն շնորավորել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ: «Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:

Mamul.am 

«Նորընտիր քաղաքապետերին պետք է ստիպել քայլել մանկասայլակներով». Վրույր Քոչարյան

Ճարտարապետ Վրույր Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևան քաղաքում պտի նոր օրենք մտցնել, որով ցանկացած նորընտիր քաղաքապետ առաջին 12 աշխատանքային օրերը մանկասայլակով քայլի բոլոր վարչական...

Аравот 

Շենքի բնակիչը վերցրել է խնձորն ու նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ․ խնձոր նետելը հանցանք է, լոլիկ նետելը՝ ո՞չ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, թե Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից ինչ են նետել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ըստ շենքի բնակիչների՝ պարզվել է, որ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանն, տեսնելով Փաշինյանին, տանից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։ Երեւանի տարեց բնակչի կողմից 9-րդ հարկից