World News in Armenian
Август
2024
26
27
28
29
30
31

Новости за 24.08.2024

168.am (168 ժամ) 

Դաղստանում զբոսաշրջիկներով ավտոմեքենա է շրջվել, 1 մարդ մահացել է

Դաղստանում երեք զբոսաշրջիկներով ավտոմեքենան շրջվել է ճամփեզրի ջրատար փոսը, մեկ հոգի մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, Մոսկվայի ժամանակով 10:30-ին:

7or 

Բաքուն «Զորաց քարեր»-ը ներկայացնում է որպես «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան»

Ի թիվս արդեն իսկ ադրբեջանական հռչակված Սևանի, Սյունիքի և Երևանի, այս անգամ «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր» պատմամշակութային հուշարձանը։

Tert.am (hy) 

Բաքուն «Զորաց քարեր»-ը ներկայացնում է որպես «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան»

Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այս մասին գրում է Monument Watch-ը:

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին օրենքից դուրս է հայտարարվել երկրում

ղՎլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանին առնչվող կրոնական կազմակերպությունների գործունեությունը արգելող օրենքը: Արգելքի տակ է հայտնվել նաև Ուկրաինական ուղղափառ եկեղեցին:

Аравот 

Երևանի քաղաքապետը Հրազդանի կիրճում միացել է «Green Green»-ի մաքրահավաքին

Երևանի քաղաքապետարանը միացել է «Green Green» թիմի հերթական նախաձեռնությանը: Մաքրահավաքի 102-րդ ակցիան Հրազդանի կիրճում էր: Ընտրվել էր կիրճի ամենաաղտոտված հատվածներից մեկը, որը մոտ 1 կմ երկարությամբ զբոսանքի ուղի է։ Շաբաթօրյակի շուրջ 700 մասնակիցներին Երևանի քաղաքապետարանն ապահովել էր անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, փոցխերով, բահերով, իսկ կուտակված աղբի տեղափոխման համար ներգրավել կանաչապատման ու սանմաքրման հատուկ տեխնիկան: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

168.am (168 ժամ) 

«Ի՞նչ ասի ԱԱԾ տնօրենը, երբ Փաշինյանն ասում է՝ Ալիևը երդվել է, իր մոտ չեն տղաները». Անհետ կորած զինվորների ծնողները հանդիպել են Աբազյանին և Գրիգորյանին

168.am-ի հետ զրույցում ծնողներից մեկն ասաց, որ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցի դիվերսանտին, ով կարողանում է մտնել Սիսիան ու հայի սպանել, որոշ ժամանակ անց ՀՀ իշխանությունը վերադարձնում է Ադրբեջանին, բայց իրենց տղաներից որևէ մեկին չեն կարողանում հայրենիք վերադարձնել, Արմեն Գրիգորյանը միայն ուսերն է թափ տվել ու պատասխանել. «Բա ես ի՞նչ իմանամ»։

Mamul.am 

«Միջպետական ճանապարհի շատ հատվածներ քանդված են, սարքող չկա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միջպետական ճանապարհի շատ հատվածներ քանդված են, սարքող չկա․ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան համայնքի հատվածում, Դիլիջանի...

168.am (168 ժամ) 

Երևանի քաղաքապետարանը կսկսի ավելի շատ տուգանել

Երևանի քաղաքապետարանը կուժեղացնի քաղաքը հավուր պատշաճի վիճակում պահելու վերահսկողությունը, այդ թվում՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանման գործընթացը խստացնելու միջոցով: Այս մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: