World News in Armenian
Сентябрь
2024

Новости за 08.09.2024

Tert.am (hy) 

Երևանում բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:40-ի սահմաններում Արցախի պողոտա - Էրեբունի փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում և բախվել քարե ու ցանցե պարսպին։

Mamul.am 

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերի արդյունքը կվիճարկի Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի արդյունքը կվիճարկի Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում: Այս մասին...

Аравот 

«Կարծում եմ՝ այս անգամ իրենց խոստումը կկատարեն ու սեպտեմբերի 22-ին այդ տարածքը կտրամադրեն Շարժման ակտիվի հավաքի համար»․ Գառնիկ Դանիելյանը՝ Մարզահամերգային համալիրի ղեկավարության մասին

Գառնիկ Դանիելյանն ասաց՝ շատ կարևոր է, որ սեպտեմբերի 22-ին ընդառաջ այդ համախմբումն ապահովենք, նաև այդ օրը մեծ առումով ասելիք կա և ուղերձներ։

168.am (168 ժամ) 

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է ONTALK-ի ԵՐԻՏ/CAST-ին և զրուցել ակտիվ երիտասարդներ Համլետ Պետրոսյանի և Լաուրա Թորոսյանի հետ: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Аравот 

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:58-ից սկսած Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում մի շարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներով, վատ ինքնազգացողությամբ և այլ հանգամանքներով պայմանավորված ունեն փրկարարների օգնության կարիքը: Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:

Armeniasputnik.am 

Ինչպես Հայաստանում բնակարանը վարձով տալ և չսխալվել

Սոցիալական ցանցերում լայն արձագանք է գտել օրերս բնակարան վարձակալած օտարերկրացու դեպքը. նա փչացրել էր կահույքը և չէր վճարել բնակարանի վարձը: Ինչպես չսխալվել վարձակալների ընտրության հարցում, և ինչ ռիսկեր պետք է հաշվի առնել պայմանագրեր կազմելիս։

«RIA Novosti» (Армения) 

Ехегнадзорская швейная фабрика интересует лишь туристов — как советская "заброшка"

В последние годы здание фабрики входит в популярные туристические маршруты. Иностранных туристов привлекает возможность побродить здесь и ознакомиться с интересными экспонатами. Это одно из немногих мест, где можно увидеть знаменитое переходящее трудовое красное знамя.

168.am (168 ժամ) 

Այս օրենքի բուն նպատակն ընդդիմադիրներին ճնշելն է, նրանց վերաբերյալ «կոմպրոմատներ» հավաքելը. Փաստաբան

«Ո՞վ է ասում, որ ոստիկանության թիվն ավելացնում են հանցագործությունների դեմ պայքարելու համար, ես դրա հետ համամիտ չեմ։ Ոստիկանության բարեփոխումները, ոստիկանական ուժերի ավելացումը միտված է մեկ բանի՝ իշխանությունը պահպանելուն։

Tert.am (hy) 

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար․ Ոսկանյան

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը իրական խնդիր է, որի գոյությունն մշտական վտանգ է Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար։

Читать дальше...

Mamul.am 

Պոլտավայում զոհերի թիվը մեծ է, որովհետև մարդիկ չեն հասցրել մտնել ապաստարաններ

Պոլտավայում հեռահաղորդակցության և ինֆորմացիայի ռազմական ինստիտուտի շենքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի։ Այս մասին հայտարարել է OBA-ի ղեկավար Ֆիլիպ...

Tert.am (hy) 

Իրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից․ դեսպան

Իրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից։

Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղն իրաքյան լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը հարմար պահին կարձագանքի Իսրայելի ահաբեկչական գործողությանը՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար։

Այս մասին փոխանցում է Mehr-ը։

«Այս փուլում պատասխանը տարբերվելու է նախորդ արձագանքից՝ կատարողականի, կատարման, ուժի առումով, որը կորոշեն անվտանգության և ռազմական հրամանատարները՝ համապատասխան ժամանակին... Читать дальше...