World News in Armenian
Ноябрь
2024
28
29
30

Новости за 26.11.2024

Livenews.am 

Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են

Tert.am (hy) 

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշակի հատված սահմանափակվել է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի տեղաշարժի համար

Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է:

Читать дальше...

Tert.am (hy) 

Մեսսին Մարադոնայի կյանքից հեռանալու տարելիցին նվիրված գրառում է կատարել

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գրառում է կատարել Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան տարելիցի կապակցությամբ։

Читать дальше...

Livenews.am 

Մոսկվայում ընթանում է ԱՊՀ անվտանգության և հետախուզության ծառայությունների ղեկավարների նիստը

Մոսկվայում աշխատանքն է սկսել ԱՊՀ անվտանգության և հետախուզության ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը հետախուզական գործունեության հարցերի վերաբերյալ։ Մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի,

Azatutyun.am 

Բայդենն ու Մակրոնը մոտ օրերս պատրաստվում են հայտարարել «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին․ Reuters

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շուտով կհայտարարեն Լիբանանում «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին, երկուշաբթի օրը հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան չորս բարձրաստիճան աղբյուրների: «Մենք մոտ ենք», բայց «ոչինչ չի արվել, քանի դեռ ամեն ինչ չի արվել»,- Վաշինգտոնում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին։ Ֆրանսիայի նախագահականից ասել են, որ հրադադարի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել:...

Tert.am (hy) 

Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին

Իրանի հակազդեցությունը «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ի քողի տակ, ցանկանում է արևելք-արևմուտք փոխադրումներ իրականացնել Ադրբեջանի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի տարածքով, և միայն Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. այս մասին, khabaronline.ir կայքի փոխանցմամբ, ասել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Читать дальше...

Tert.am (hy) 

ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև Կովկասի տարածաշրջանում. Լեհաստանի նախագահը՝ Երևանում

Մեր տարածաշրջանում նույնպես առկա է անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիվ գործողություններով։ Պատերազմական իրավիճակներն իրենց ազդեցությունն ունեն նաև անմիջականորեն Կովկասի վրա: Այս մասին Երևանում ՀՀ նախագահի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

Читать дальше...

Livenews.am 

Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից

Tert.am (hy) 

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներին առաջարկել է նախագահական հաջորդ ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 14-ին, իսկ պետության նոր ղեկավարի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Այս մասին գրում է interpressnews.ge-ն: 

«Ես առաջարկում եմ Վրաստանում հաջորդ նախագահական ընտրություններն անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի 14-ին: Ըստ այդմ, մեր օրենսդրության հիման վրա երդմնակալությունը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 29-ին»,- ասել է Պապուաշվիլին խորհրդարանի բյուրոյի... Читать дальше...

Livenews.am 

Ռոստովի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 24 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Անցած գիշեր Ռոստովի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 24 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Բացի