Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի
Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը:
Աշխարհի գործող չեմպիոն չինացի Դին Լիժենը մրցում էր սպիտակ խաղաքարերով: Հավակնորդների մրցաշարի հաղթող Գուկեշը, ով մրցում էր սև խաղաքարերով, պարտիայի 22-րդ քայլին համաձայնեց կիսել միավորը:
Երկրորդ տուրից հետո Լիժենն ունի 1,5, իսկ Գուկեշը` 0,5 միավոր:
Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է:... Читать дальше...