World News in Armenian
Ноябрь
2024

Новости за 29.11.2024

Аравот 

Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ»

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27-ին նշանակվեց ՆԳ նախարարի տեղակալ։ Արմեն Ղազարյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի գրեթե 33 մլն դրամ արժողությամբ։ Մինչ այս Ղազարյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականին ձեռք բերված Lexus

168.am (168 ժամ) 

Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է. «Հրապարակ»

Բենզալցակայանի նախկին աշխատակից,Դիլիջանի քաղաքապետ, անձնական գործերում «սեռ»-ի դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանը վարչական տուգանքի է ենթարկվել այն բանի համար, որ կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գներով եւ հրատապ կարգով Դիլիջան քաղաքից հող է վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։

168.am (168 ժամ) 

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում

Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանների դիմակայությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Ցուցարարներն այրել են աղբամաններ և փայտե աթոռներ՝ փորձելով հեռու մնալ […]

Аравот 

«Սա ՌԴ նախագահի երրորդ ուղղակի մեղադրանքն է՝ ուղղված Հայաստանի նախորդ և ներկա բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար»

Արցախի Հանրապետության անկախությունը Հայաստանի կողմից չճանաչվելու վերաբերյալ 2024թ. նոյեմբերի 28-ին Աստանայում հնչեցրած հայտարարությամբ ՌԴ նախագահն ընդհանուր հաշվով վեցերորդ անգամ իրավացիորեն քննադատել է Հայաստանի նախորդ և ներկա բոլոր վարչակազմերի որդեգրած անհեռատես քաղաքականությունը:

Аравот 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր»... Читать дальше...

Аравот 

Անիմաստ գործունեության մասին անիմաստ քննարկում

Քանի որ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում, ավելի մանրամասն հայտնեմ իմ դիրքորոշումը: Նախ՝ ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ ձգտում իշխանության (այդ թվում՝ օրենսդիր) նույնիսկ ամենաառաջադեմ երկրում: Որեւէ մեկի վրա իշխելու ցանկությունը, ինձ թվում է, պաթոլոգիա է, մարդկային էությանը հակասող ձգտում: Առավել եւս չեմ հասկանում, թե ինչու են մեր քաղաքացիները ցանկանում

Аравот 

Չեմ ցանկանում կուսակցական պարտականություններ կիսել ամենատարբեր մարդկանց հետ. դերասան Գնել Սարգսյանը դուրս է գալիս ՔՊ-ից

«Ես հանդիսանում եմ «Հանրային օրակարգի պաշտպանություն» ՀԿ-ի հիմնադիր, տնօրենը, փորձել եմ միշտ օգտակար լինել քաղաքացիների ամենատարբեր խնդիրների լուծմանը: Եկել ենք որոշման, որ հիմա համենայն դեպս սկսում է խանգարել կուսակցական պատկանելությունս՝ ավելի ազատ գործելուն:

168.am (168 ժամ) 

Արգելափակումից դուրս է բերել 37 տրանսպորտային միջոց, 43 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն

Նոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած, ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

Аравот 

Կառավարությունը հանկարծ որոշեց, որ համասեզոնային անիվները ձմեռային չեն համարվում, և ստացվեց, որ ՀՀ հպարտ քաղաքացիները պիտի 12 օրում ընդհանուր առմամբ ծախսեն 40 միլիարդ դրամ. «ՉԻ»

Հետաքրքիր է, Հայաստանի Հանրապետության՝ «ոչ տուգանքի մատերիալ» հռչակված հպարտ քաղաքացիները հասկացա՞ն, որ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ասել-խոսել-խնդալով մոտ 200 հազար վարորդներից յուրաքանչյուրի վզին միանգամից միջին հաշվով 500 դոլարի լրացուցիչ բեռ դրեց, ընդ որում՝ «չորով» սահմանելով, որ այդ ծախսը նրանք պիտի անեն ընդամենը 12 օրվա ընթացքում։

«RIA Novosti» (Армения) 

Темпы уже не те, экономика Армении нуждается в существенных переменах: эксперт

По наблюдениям экономиста Армена Ктояна, в показателе роста экономической активности в сфере строительства уже отразилось негативное влияние отмены программы возврата подоходного налога. В других же отраслях экономики рост в основном обусловлен внешними факторами.

Аравот 

Նոր նշանակված կադրերը, անուն առ անուն կարող ենք քննարկել, ամենեւին ավելի լավ որակներ չունեն, քան արդեն ազատվածները. «Ազգ»

Հատկապես տհաճ էր պատգամավորների մանդատը վայր դնելու` վարչապետի, իր իսկ խոստովանությամբ, այսպես կոչված խնդրանքը: Արդյոք նա, մեր նախաբանի հանգույն, ինչ-որ տեղեկությունների է տիրապետե՞լ, որոնք իրենց արտացոլումը գտան Անդրանիկ Քոչարյանի լսումների ժամանակ մեր կարծիքով մի փոքր կողքից ուղղորդված սկանդալում: Բայց: Առանց այդ էլ խորհրդարանի վարկանիշը շատ ցածր է, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես ոչնչացնել այն: