World News in Armenian
Декабрь
2024

Новости за 12.12.2024

168.am (168 ժամ) 

Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»

Հարավկորեական ընդդիմությունը նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց էր սկսել, սակայն Յուն Սոկ Յոլին հաջողվեց խուսափել իմփիչմենթից, քանի որ իշխող «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։

Azatutyun.am 

Շվեդիան դադարեցրեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մբապեի գործով հետաքննությունը

Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի կողմից հնարավոր բռնաբարության վերաբերյալ հետաքննությունն՝ ապացույցների բացակայության պատճառով։ «2024 թվականի հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում բռնաբարության և սեռական ոտնձգության երկու դեպքի կասկածանքով հետաքննությունը փակվել է՝ ապացույցների բացակայության պատճառով»,- ասված է Շվեդիայի դատախազության հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերին շվեդական Aftonbladet թերթը հայտնել էր, որ...

168.am (168 ժամ) 

Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

Armeniasputnik.am 

Ամուլսարի ղեկավարների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ Ամուլսարի նախագծի հետ կապված ռիսկերն առավել լավ պատկերացնելու համար նախարարությունը հետազոտություն է պատվիրել աուդիտորական ընկերություններից մեկին։

168.am (168 ժամ) 

Ինչո՞ւ է Սիրիայի կառավարության տապալման ֆոնին Թուրքիան ակտիվացրել անդրադարձները Երևան-Բաքու գործընթացին

Երևան-Բաքու գործընթացից մեծ ակնկալիքներ ունի թուրքական կողմը։ Սիրիայի կառավարության կոլապսի ֆոնին թուրքական կողմն ակտիվորեն անդրադառնում է հարավկովկասյան իրողություններին։ Այս անգամ թեմայից Թուրքիայի խորհրդարանում խոսել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել են ամենամոտ կետին։ Նրա որակմամբ, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։