World News in Armenian
Декабрь
2024
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 15.12.2024

168.am (168 ժամ) 

Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ․ Թուրքիայի ՊՆ

Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը

168.am (168 ժամ) 

Ռուսական С-400-ների վերաբերյալ դիրքորոշումը չի փոխվել․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիան ակնկալում է ԱՄՆ նոր վարչակազմի հետ քննարկել F-35 կործանիչների գնման գործընթացը, Անկարայի դիրքորոշումը ռուսական C-400-ի վերաբերյալ չի փոխվել, ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Аравот 

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ականավոր բժիշկ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ` բարձր գնահատելով նրա զգալի ավանդը Հայաստանում բժշկագիտության զարգացման ասպարեզում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ականավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեծ հեղինակություն վայելող բժիշկ-գիտնականի մարդկային և մասնագիտական որակները, նրա զգալի ավանդը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես՝ ուռուցքաբանության զարգացման ասպարեզում, ոլորտը երիտասարդ բժիշկ-մասնագետներով համալրելու և

Azatutyun.am 

Կերչի նեղուցում մազութով բեռնված երկու նավ է խորտակվում

Կերչի նեղուցում խորտակվում են ռուսական երկու, մազութ տեղափոխող «Վոլգոնեվթ 212» և «Վոլգոնեվթ 239» լցանավերը, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Առաջինում անձնակազմի 13 անդամ կա, երկրորդ նավի վրա 14 մարդ կա։ Նրանք օգնություն են խնդրել, հայտնել է բռնակցված Ղրիմի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը: Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղեկություն չկա նաև մազութի հնարավոր արտահոսքի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել ափից 8 կմ հեռավորության...

168.am (168 ժամ) 

ABC News հեռուստաալիքը զրպարտության գործի շրջանակում Դոնալդ Թրամփին 15 միլիոն դոլար կվճարի

ABC News հեռուստաալիքը համաձայնել է 15 միլիոն դոլար վճարել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական գրադարանին՝ զրպարտության հայցը հարթելու համար՝ եթերում հաղորդավար Ջորջ Ստեֆանոպուլոսի ոչ ճշգրիտ պնդումների առնչությամբ, ըստ որի ընտրված նախագահը գրող Ի. Ջին Քերոլի բռնաբարության համար քաղաքացիական պատասխանատվության է ենթարկվել:

Аравот 

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 15-ի և 17-ի ցերեկը, 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի

168.am (168 ժամ) 

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բժիշկ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ:

168.am (168 ժամ) 

Ինչպես են հայերը հաստատվում Սիրիայում, և և ինչ բացառիկ տեղեկություններ կան ժամանակի Հալեպի մամուլում

Հայերը Սիրիայում բնակվել են դեռևս Տիգրան Մեծի ժամանակաշրջանից: Հայ բնակչության դեպի Սիրիա առաջին գաղթի մասին տեղեկությունները ձգվում են մինչև 6-րդ դար, որին հաջորդում է արդեն Արաբական Խալիֆայության շրջանը՝ 8-9-րդ դարեր: Դա համարվում է կարևոր դարաշրջան՝ Սիրիա գաղթած հայերի համար:

168.am (168 ժամ) 

Հյուսիսային Կորեայի զինվորականները ներգրավված են Կուրսկի շրջանում ուկրաինական դիրքերի վրա հшրձակnւմներում․ Զելենսկի

ԿԺԴՀ-ի զինվորականները ներգրավված են Կուրսկի շրջանում ուկրաինական դիրքերի վրա հարձակումներում: Հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Azatutyun.am 

Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա. Ջուլանի

Սիրիայի փաստացի ղեկավար Ահմադ ալ-Շարաան շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա։ Reuters-ի հաղորդմամբ՝ ալ-Ջուլանին վստահեցրել է՝ ինքը շահագրգռված չէ նոր հակամարտությունների մեջ ներգրավվելով, քանի որ երկիրը կենտրոնացած է Բաշար ալ-Ասադի իշխանության ավարտից հետո վերակառուցման վրա։  Շարաան, որն ավելի հայտնի է որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի, գլխավորում է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը,...