World News in Armenian
Декабрь
2024
31

Новости за 19.12.2024

168.am (168 ժամ) 

Երևանում բախվել է 3 մեքենա, 1-ը կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Չարենց փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վահան Բարսեղյանի վարած «Honda» մակնիշի, Երևանի բնակիչ 44-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 20-ամյա Դավիթ Մարտիրոսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Аравот 

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի. Արարատ Միրզոյան

ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպում Դեկտեմբերի 19-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով: Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես գործող նախագահող, հանդես է եկել տեսաուղերձով: Ընդգծվել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն»... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Ոչ արևմտամետ Վրաստանը կարող է սպառնալ նաև Հայաստանի արևմտյան հեռանկարներին՝ ամրապնդելով ՌԴ դիրքերը․ Գոգոլաշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ օրենսդիր մարմնի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հրավերով Եվրախորհրդարանի ամբիոնից  ելույթ ունեցավ՝ կոշտ քննադատության  ենթարկելով իշխող  «Վրացական երազանքի» քաղաքականությունը։

Аравот 

«Աշխարհի այս տարվա ամենաուժեղ մարդը գյումրեցի է»․ կենացներ՝ Գյումրու քաղաքապետարանում

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այսօր հյուրընկալել էր  ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, ԱԱ բրոնզե մեդալակիր, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին ու նրանց մարզիչներին: Սարիկ Մինասյանը նրանց հյուրընկալելուն պես՝ բացականչեց․ «Մեր պարծանքն եք» ու ներողություն խնդրեց, որ չի կարողացել դիմավորել «Զվարթոնց» օդանանավակայանում, հետևաբար և շատ է ուզել նրանց քաղաքապետարանում մեծարել։ «Ավանդույթ

Livenews.am 

Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական պահանջը «կառուցողական» է համարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու՝ ադրբեջանական պահանջի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։ Հարցին՝ ինչպիսի՞ն է

Аравот 

Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրությունը՝ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, ընթանում է Մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը, որին մասնակցում է արվեստի բնագավառի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։ Համաժողովի շրջանակում նախատեսվում են զեկույցներ և քննարկումներ արվեստի/մշակույթի... Читать дальше...

168.am (168 ժամ) 

«Ալիևի հետ Փաշինյանն է հանդիպում, նա պետք է հարցը բարձրաձայնի». Անհայտ կորածի հարազատ

Նա նաև տեղեկացրեց՝ իրենց բողոքներից հետո Նիկոլ Փաշինյանն իրենց այդպես էլ մեկ անգամ չընդունեց, չլսեց իրենց խնդրի մասին։ Նույնիսկ հետևել են քաղաքացիների ընդունելության կարգին ու փաստաթուղթ են լրացրել, որ գոնե այդպես ընդունի, սակայն կրկին ապարդյուն։

168.am (168 ժամ) 

Ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է պետական վերահսկողական ծառայությանը

Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը դուրս է բերվելու նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում:

Аравот 

Արմենուհի Կյուրեղյան. «Օրվա իշխանությունը անում է Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկացած պահանջ միայն թե իշխանությունը պահի, որովհետեւ ավելի շատ ինքը գիտի, թե ինչ դավաճանական քայլեր է արել եւ ինչ պատժի է արժանանալու իշխանությունը կորցնելուց հետո»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում ասաց. «Երեկ Ալիեւը բարձրաձայնեց «Խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթղթի ստորագրման դեմ իր ակնկալիքների մասին: Ի՞նչ ակնկալիքների մասին է խոսում Ալիեւը, առանց որոնց կատարման նա չի պատրաստվում որեւէ «Խաղաղության պայմանագիր» ստորագրել: Նա բազմիցս ասել է ու երեկ նորից կրկնեց, որ առաջին պայմանը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունն է: Իսկ

168.am (168 ժամ) 

Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ:

168.am (168 ժամ) 

Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Եգիպտոսում D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում: Այս մասին հայտնում է IRNA–ն:

Аравот 

«Օրեշնիկ»-ը հնարավոր չէ խոցել»․ փորձի համար Պուտինը հրթիռային «մենամարտ» է առաջարկում ԱՄՆ-ին

«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ ասուլիսում խոսել է «Օրեշնիկ» հրթիռի մասին, նշելով, որ այն հնարավոր չէ խոցել։ Ռուսաստանի նախագահն առաջարկել է հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, որը ցույց կտա, թե ինչպես ռուսական նոր «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը կարող է հաղթահարել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ: Անդրադառնալով «Օրեշնիկ»-ի նկատմամբ արևմտյան թերահավատությանը, Պուտինն

168.am (168 ժամ) 

Մեծ Բրիտանիան պատժամիջnցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի և ևս 4 պաշտnնյայի դեմ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։