World News in Armenian
Декабрь
2024
24
25
26
27
28
29
30
31

Новости за 22.12.2024

Azatutyun.am 

Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, բայց ոչ ի վնաս ռուսական շահերի. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների հետ, բայց ոչ ի վնաս ռուսական շահերի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ВГТРК լրագրողին տված հարցազրույցում։ «Ամեն ինչ կարելի է անել, եթե ցանկություն կա, մենք երբեք չենք կորցրել այդ ցանկությունը», - ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների հաստատման հնարավորության մասին հարցին։ Նրա խոսքով՝ միջազգային հարաբերություններում ամեն ինչ փոխվում է, անփոփոխ են մնում...

168.am (168 ժամ) 

Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը քննադատել է Պանամայի ջրանցքով անցնող ամերիկյան նավերից գանձվող «անարդար» վճարումները և սպառնացել Վաշինգտոնին վերադարձնել այդ ջրային ուղու հսկողությունը։

Аравот 

Այս ո՞ւր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ․ «Հայացք Երևանից»

Բառի զորությունն օր օրի ավելի տեսանելի է դառնում, ու մարդ արարածը վարանում է սրբացված բառեր գործածելուց։ Այդ ամենն ուղղորդվում է վերեւից, ու մարդը երբեմն գործիք է դառնում, առաջնորդվում իր տերերի թելադրանքով։ Եվ այսպես՝ Արցախ հանձնող տեր ու հպատակները սկսեցին զգուշանալ «Արցախ» բառից։ Որոշ ժամանակ անց «Արարատ»-ի գործածությունն էլ վտանգավոր դարձավ… «Հայոց լեզուն» շուռ տվեցին «Հայերեն»-ի,

168.am (168 ժամ) 

Ուսիկը ռևանշ մենամարտում հաղթել է Ֆյուրիին՝ պաշտպանելով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը երկրորդ հաղթանակն է տարել բրիտանացի Թայսոն Ֆյուրիի նկատմամբ, հայտնում է bbc.com-ը։

Аравот 

Սննդային թունավորման դեպքեր Վանաձորում․ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են

Аравот 

Սա է ՔՊ-ի միջին վիճակագրական դեմքը․ «Հայացք Երևանից»

Իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունը ներքին սրացումների մի քանի փուլ է անցել, վերջինը սկսվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի SMS հաղորդագրությունների համաձայն՝ հաջորդ օրը զբաղեցրած պաշտոններից ազատվելու մասին դիմումներ ներկայացրին վեց առանցքային պաշտոնյաներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՏԿԵ նախարար

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին

Կարմիր ծովի վրա ամերիկյան կործանիչ է խոցվել, ըստ երևույթին, «բարեկամական կրակի» հետևանքով։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով, ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18 Hornet կործանիչի անձնակազմի երկու անդամները կատապուլտով բարեհաջող ցած են նետվել, նրանցից մեկը թեթև վնասվածքներ է ստացել: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իր հայտարարության մեջ հաստատել է Կարմիր ծովի վրա «բարեկամական կրակի» միջադեպը։ «USS Gettysburg հրթիռային հածանավը, […]

168.am (168 ժամ) 

«Պետք է լինել այնքան ուժեղ, որ թշնամիների համար դառնալ անհարմար և անմարսելի հակառակորդ, իսկ բարեկամների համար ցանկալի դաշնակից». Դավիթ Փախչանյան

«ԱՐԱՐ» հիմնադրամի խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանի ելույթը հիմնադրամի 10-ամյակին նվիրված «համապարփակ անվտանգային համակարգի» վերաբերյալ կոնֆերանսին․

Аравот 

Դերենիկ Գաբրիելյան. «Երկարամյա կյանքիս ընթացքում մեդալների, պարգեւների պակաս չեմ զգացել: Բայց «Ազգային ընտրանի» մրցանակը այլ խորհուրդ ունի»

Երեկ կայացած «Ազգային ընտրանի 2024» չորրորդ մրցանակաբաշխությունը սպորտի ոլորտում «N 1 միջազգային անվանակարգում» պարգեւատրեց հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն, FILA-ի Փառքի սրահի  անդամ Արմեն ՆԱզարյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի չեմպիոն ու մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չչեմպիոն, Երեւանի պատվավոր քաղաքացի Արթուր

168.am (168 ժամ) 

Վանաձորում 10 քաղաքացի սննդային թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։

Аравот 

Աստված մի արասցե, եթե այս անկայուն իրավիճակը Հայաստանում շարունակվի․ «Հայացք Երևանից»

Մերձավոր Արեւելքում ընդամենը «ստատուս քվոյի» շարունակական, անկանխատեսելի փոփոխությունը չի կարող անհետեւանք անցնել մեզ համար: Ավելին՝ Հարավային Կովկասում նման փոփոխությունները հղի են տարածաշրջանը գլխովին ռազմական արկածախնդրությունների մեջ ներքաշելու եւ Կովկասն առճակատումների թատերաբեմի վերածելու վտանգով: Ի տարբերություն Մերձավոր Արեւելքի՝ Կովկասում բռնկված պատերազմը կարող է շատ ավելի դաժան լինել՝ դառնալով գերտերությունների միջեւ ավելի ահեղ պատերազմների կռվան: Հուսանք՝ բանը