World News in Armenian
Декабрь
2024
26
27
28
29
30
31

Новости за 24.12.2024

168.am (168 ժամ) 

Խնդիրը ֆոն ստեղծելն է արարից առաջ, վերջնական արարից առաջ. դա անելու պարտավորության տակ է. Վլադիմիր Մարտիրոսյան

Խնդիրը ոչ բանավեճն է, ոչ ճշմարտությունը, ոչ իրողությունը: Խնդիրը ֆոն ստեղծելն է արարից առաջ, վերջնական արարից առաջ, որի անունն է Արցախի հարցի ավարտուն և անմնացորդ փակում ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալով:

168.am (168 ժամ) 

Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հ.Վարդանյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարման համար նոր կառուցված 2500կՎԱ հզորության, 35/0,4կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և այն սնող 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը։

168.am (168 ժամ) 

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ժաննա Հովակիմյանը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը։

168.am (168 ժամ) 

Մանկական երկաթուղին վերադարձվում է Երևանի քաղաքապետարանին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ Երևանի մանկական երկաթուղու  շուրջ բարձրացած հարցերին՝ նշելով, որ տարածքը վերադառնում է Երևանի քաղաքապետարանին։ Երևանի ավագանու նիստի ընթացքում նա շեշտեց, որ քաղաքապետարանը մերժել է այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը՝ պահպանելով տարածքի հատուկ կարգավիճակը։

Livenews.am 

Դադարեցվել են փորձաքննական պահանջների խախտումներով իրականացվող մետաղաձուլման աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ։ Տեսչական

Azatutyun.am 

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են, թե համաձայնության են եկել զինյալ խմբավորումների հետ

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են, թե համաձայնության են եկել երկրով մեկ սփռված զինյալ խմբավորումների հետ նրանց կազմալուծման և կանոնավոր բանակին ինտեգրվելու վերաբերյալ: Համաձայնությունը ձեռք է բերվել «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի և Բաշար ալ Ասադի դեմ պայքարող մյուս զինված խմբերի միջև այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Ավելի վաղ աշ-Շարաան հայտարարել էր, թե Սիրիայում զինված...

Livenews.am 

Ղազախստանը սկսել է միս արտահանել Հայաստան

Ղազախստանը սկսել է միս արտահանել Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հյուսիսղազախական EMC

168.am (168 ժամ) 

Ուշադրություն. ամուսնալուծվելիս արդեն իսկ օրենքով պարտադիր պետք է դիմել Հաշտարարին. ալիմենտի, երեխայի բնակության, ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծելու է հաշտարարը. Գայանե Դեմիրչյան

«Այդ գործերն են ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերը»,- 168.am-ի հետ զրույցում, խոսելով հաշտարարի ինստիտուտի մասին, ասաց Հայաստանի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) ղեկավար Գայանե Դեմիրչյանը... Читать дальше...