Զախարովայի հայտարարությունը Մոսկվայի կողմից Բաքվի պահանջի սատարման հերթական դեպքն է. քաղաքական մեկնաբան
Մինսկի խմբի լուծարման մասին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը Մոսկվայի կողմից Բաքվի պահանջի սատարման հերթական դեպքն է, կարծում է քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը։ «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները վերջին 2 տարվա ընթացքում գրեթե բոլոր հարցերում համահունչ են, և սա ինչ-որ առանձնահատուկ դեպք չէ, երբ Մոսկվան կրկնում է Բաքվի դիրքորոշումները տարբեր հարցերում», - ասաց Գրիգորյանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ...