World News in Armenian
Декабрь
2024

Новости за 28.12.2024

Аравот 

Գրիգոր Հարությունյանը հայտարարում է, որ վայր է դրել մանդատը, սակայն վստահեցնում եմ, որ նա դեռեւս դիմում չի ներկայացրել. Վահան Ավագյան. «Հրապարակ»

Վարդան Ղուկասյանի ավագանին` Գրիգ Հարությունյանը եկավ նիստին, իբրեւ սխալմամբ՝ քվորում ապահովեց ՔՊ-ի աղբահանության թանկացմանը: Բայց ինչպե՞ս կարելի էր սխալվել, անհնար է նման բան, ոչ մեկը դրան ուշադրություն չդարձրեց:

Аравот 

Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան

Ի հեճուկս դրսում փիսիկ խաղալու իշխանության կեցվածքին, ներսում սրանք ամբողջությամբ մեջ աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշությամբ, անարդյունավետ կառավարմամբ:

Аравот 

Սպիտակ տուն. «Վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը կարող էին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել»

Ջոն Քիրբին ուրբաթ օրը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը տեսել է ապացույցներ, «որոնք, անկասկած, վկայում են հավանականության մասին, որ այս ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից», սակայն հրաժարվել է մանրամասնել՝ վկայակոչելով ընթացող հետաքննությունը։

Аравот 

«Քաղաքը կորցնում է հսկայական հասուն կանաչ զանգված՝ ստանալով խամաճիկ տնկիներ». Քրիստինա Վարդանյան. «Հրապարակ»

Այլանդակեցինք մեր քաղաքը, որի արդյունքում խեղդվում ենք փոշուց, ու պնդում են, որ ամեն ինչ շատ ճիշտ են արել, ինչի համար վաղ թե ուշ պետք է պատասխան տան։

Аравот 

Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն info@civilcontract.am էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»:

168.am (168 ժամ) 

Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում, որոնք արտամուսնական կապերի մեջ են, իսկ ՔՊ-ում, կարելի է ասել, մեծամասնությունն այդպիսին է։

Аравот 

«Այս տարածքներում դարեր շարունակ ապրած հազարավոր օրդվեցի հայերից մեր օրեր ոչ մի հայալեզու գերեզմանաքար չէր հասել»

Օրդուի ոչ մուսուլման բնակչության թեմաներով իր ուսումնասիրություններով հայտնի Գյուվեն Բայարի նախաձեռնությամբ պահպանության տակ առնված գերեզմանաքարը պատկանում է Իմաստուհի Հ․ Վարդյանին։ Գերեզմանաքարի վրա նաև նշված է․ «Ննջեալ ի Տէր»։ Գերեզմանաքարը թվագրվում է 1901 թ․ դեկտեմբերի 22-ի ամսաթվով։

Аравот 

Ուրալօղլու. «Կարծում եմ մոտ 4 տարի հետո Զանգեզուրի միջանցքն ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք»

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։ «224 կմ Զանգեզուրի կապի համար Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը կա։ Երբ է այդ նախագիծը սկսելու» հաղորդավարի հարցին ի պատասխան Ուրալօղլուն նշել է. «Բաքվից սկսեմ․ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին կա, որը սկսել է գործել 2017 թվականից։ Մյուս գիծն էլ կրկին սկսվում է