World News in Armenian
Декабрь
2024

Новости за 29.12.2024

168.am (168 ժամ) 

Երևանում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 29-ին, ժամը 04։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

168.am (168 ժամ) 

Ալիևը Ռուսաստանին մեղադրել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման իրական պատճառը «կոծկելու» մեջ

Այն փաստը, որ կործանված ինքնաթիռի իրանն ամբողջովին ծակծկված էր, օրակարգից իսպառ հանում է թռչունների երամի հետ բախման վարկածը, տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

168.am (168 ժամ) 

Դամասկոսը Մոսկվայի հետ ռազմավարական շահեր ունի. Սիրիայի նոր իշխանության ղեկավար

Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ և նրան համարում է աշխարհում երկրորդ ամենահզոր պետությունը: «Al Arabiya» հեռուստաալիքի հետ զրույցում այս մասին ասել է Սիրիայի նոր իշխանության ղեկավար Ահմեդ աշ-Շարաան:

168.am (168 ժամ) 

Պուտինը փորձեց թուլացնել հակառուսական արշավի ուժգնությունը

Օրեր շարունակ Ադրբեջանում, Ղազախստանում, Ուկրաինայում և արևմտյան առաջատար երկրների կողմից ծավալվող հակառուսական հիստերիայի ֆոնին Ռուսաստանի նախագահը ներողություն խնդրեց Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։

168.am (168 ժամ) 

ԶԼՄ-ները ներկայացրել են Հարավային Կորեայում ավիավթարի պատճառի վերաբերյալ շրջանառվող հիմնական վարկածները

Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս պարզ չեն, հիմնական վարկածները ներառում են թռչնի հարված, շարժիչի և վայրէջքի սարքերի անսարքություններ, արգելակման համակարգեր և արտակարգ իրավիճակներում օդանավակայանի թռիչքուղու անբավարար երկարություն։

168.am (168 ժամ) 

Օմանի արտգործնախարարը շուտով կայցելի Իրան

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ Բուսաիդին առաջիկայում պատրաստվում է այցելել Իրան, այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է Մասկատում Իրանի դեսպան Մուսա Ֆարհանգը։

168.am (168 ժամ) 

«Ադրբեջանը մերժել է Մադրիդյան սկզբունքները, նաև Կազանյան առաջարկը, քանի որ դա նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի անջատում Ադրբեջանից»

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը եւս մեկ անգամ արձանագրում է, որ Ադրբեջանը մերժել է Մադրիդյան սկզբունքները, նաեւ Կազանյան առաջարկը, քանի որ դա նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի անջատում Ադրբեջանից։

7or 

Կոնստանտին Զատուլին․

Ադրբեջանի համար ՀՀ-ի ավելի լավ վարչապետ չի եղել և չի լինի, քան Փաշինյանը։ Նա ՀՀ-ի ազգային անվտանգության գլխավոր չարագործն է։

168.am (168 ժամ) 

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարից զոհվածների ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վշտակցություն է հայտնել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին:

168.am (168 ժամ) 

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Azatutyun.am 

Բազաների շահագործման պայմանները կարելի է քննարկել Սիրիայի նոր իշխանությունների հետ. Լավրով

Սիրիայում ռուսական ռազմակայանների աշխատանքային պայմանները, պահպանումն ու աջակցությունը կարող են դառնալ երկրի նոր իշխանությունների հետ բանակցությունների առարկա, РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Անկասկած, տեղի ունեցած իշխանափոխությունը և տեղում իրավիճակի փոփոխությունը որոշակի ճշգրտումներ են մտցնում Սիրիայում ռուսական ռազմական ներկայության հետ կապված», - ասել է նա։ Դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալելուց հետո Սիրիայի նոր իշխանություններն արդեն...

168.am (168 ժամ) 

Փաշինյանից լավ վարչապետ Ադրբեջանի համար չի եղել և չի լինելու. Կոնստանտին Զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը: