World News in Armenian
Декабрь
2024

Новости за 30.12.2024

Аравот 

«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար

Արցախի շրջափակման ժամանակ Վերա Նարիմանյանի 6-ամյա դուստրն ու 4-ամյա որդին դժբախտ պատահարի զոհ դարձան: Միայնակ մայրը շոգ եղանակին երեխաներին տանը մենակ էր թողել ու գնացել սնունդ փնտրելու, երեխաներն էլ մայրիկի ետևից տանից դուրս էին եկել: Հաջորդ օրն առավոտյան, երկար փնտրտուքների արդյունքում 6-ամյա Գիտային և 4-ամյա Լեոյին Մարտակերտում մեքենայի մեջ մահացած էին գտել: Նախորդ տարի տեղահանված Վերան Հայաստանում ապրելու վայր չունենալու պատճառով ստիպված էր միակ դստերը Կապանի խնամքի կենտրոնում թողնել։

Аравот 

Սերգեյ Փարաջանովը հարստացրեց հայ մշակույթը և այսօր էլ սովորեցնում է, որ մենք տգետ, օտարի առջև ծնկած ապրելու կոչված գետնաքարշ ազգ չենք. «Դրօշակ»

Ահա Լոռվա գողտրիկ անկյունում եկեղեցու ներսում պետք է նկարահանվի «Նռան գույնը» ֆիլմից կաթողիկոսի մահվան հետ կապված էպիզոդը։ Ըստ կինոֆիլմի երկրորդ ռեժիսորի պատմածի՝ զանգվածային տեսարանի համար տասնյակ մարդկանց հագցրել էին համապատասխան զգեստներ, և նրանք պետք է ցուցադրեին ժողովրդի վիշտը կաթողիկոսի մահվան առիթով։ Փարաջանովը սովորականի պես նկարահանումից առաջ շիկացած ջղերով այս ու այն կողմ է վազվզում և հրահանգներ է տալիս։ Հանկարծ մի պահ կանգ է առնում և նայում ձորի կողմը, իսկ ձորով ոչխարի հոտն է անցնում։... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Հունվարի 9-ը սգո օր կլինի ԱՄՆ-ում

Գովաբանելով Քարթերի և նրա հանգուցյալ կնոջ՝ Ռոզալինի ներդրումն ու աշխատանքը Միացյալ Նահանգներում, Բայդենը կարգադրել է մի շարք միջոցառումներ և գործողություններ:

Armeniasputnik.am 

Հարավային Կորեայի իշխանությունը ավիավթարից հետո կստուգի երկրի բոլոր Boeing 737-800-ները

Հարավային Կորեայում, ըստ ավիացիոն տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի (ATIS), ընդամենը 101 հատ 737-800 մոդելի ինքնաթիռ կա, որոնք օգտագործվում են տարբեր ավիաընկերությունների, հիմնականում՝ լոուքոսթերների կողմից:

168.am (168 ժամ) 

ՔԿԾ-ում դժգոհում են. պետի ժ/պ Սահակ Գրիգորյանն իր մտերիմներին, բացի պարգևավճարից, նաև հավելավճար է տվել

Տարեվերջին հատկապես բոլոր պետական հիմնարկների աշխատակիցները սպասում են լրացուցիչ պարգևավճարների, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձին: Եվ գաղտնիք չէ, որ պետական համակարգում, բացի աշխատավարձից, աշխատողները նաև պարգևավճարներ են ստանում, բայց ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը որոշ աշխատակիցների նաև պարգևավճարի հավելավճար է տվել։

168.am (168 ժամ) 

Թրամփը ցավակցություն է հայտնել

Նա նշել է, որ ամերիկացիների կյանքը ավելի լավը դարձնելու Քարթերի ջանքերի համար իրենք բոլորը նրան երախտապարտ են։

Аравот 

Խաղաղութեան պայմաններում Ալիեւի՝ յաղթող նախագահի կերպարը, կարող է այլեւս «պահանջուած» չլինել։ Ուստի Ապշերոնեան բռնապետին Հայաստանը պէտք է իբրեւ թշնամի. «Հայրենիք»

Արտաքին օժանդակութիւնն ու Հայաստանի հանդէպ շարունակական ագրեսիան, Հայաստանի իբրեւ թշնամու դէմ պայքարը այն հանգամանքներն են, որոնք առաջնային հիմք են հանդիսանում Ալիեւի իշխանութեան պահպանման համար, եւ հենց դա է պատճառներից մէկը, որ հարեւան երկրի բռնապետը, նոյնիսկ Հայաստանի իշխանութիւնների զիջողական քաղաքականութեան արդիւնքում, հրաժարւում է այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի ստորագրումից՝ շարունակ նորանոր եւ անիրագործելի պահանջներ առաջադրելով։

Аравот 

Ազգային Վերապրումի Համազգային Ռազմավարութեան Կառոյց Մը Ստեղծելը, Այսօր Հրամայական Առաջնահերթութիւն Է

Կոչ կուղղենք իրենց բոլորին, ամենաշուտը իշխանութեան հետ գործակցիլ կազմելու համար վերեւը բնութագրուած Ազգային անվտանգութեան եւ վերապրումի ռազմավարութեան մշակման և գործադրութեան վերահսկիչ Խորհուրդ մը: Բնականաբար անհրաժեշտ պիտի ըլլայ այս Խորհուրդին կողքին ստեղծել մասնագիտացած ենթակառոյցներ կազմուած, դիւանագիտական, ֆինանսական, իրաւաբանական, լրագրական եւ ռազմական հարցերու փորձառու մասնագէտներէ: Հայաստանը եւ Սփիւռքը կարող են այս կարգի պատկառելի մասնագէտներ առատօրէն հայթայթել:

Аравот 

Հո պատահական չէ, որ մեզանում օլիգարխները և իշխանավորներն այդքան հեշտ լպիրշանում են: Նրանք տեսնում են չէ՞, որ անթիվ անհամար մարդիկ պատրաստ են վաճառվելու. «Դրօշակ»

«Արդեն քանի տարի է՝ ձեր երկրում եմ, ու այդպես էլ ինձ չի հաջողվում լիարժեք օրինավոր մարդկանց տեսնել: Մարդկանց մեծ մասն անձնական շահի որսորդներ են, նկատի ունեմ ձեր չինովնիկներին, իսկ մի մասն էլ՝ պարզապես «գրպանահատներ»: Եթե քո երկրում մի 30-40 ժուժկալ, անանձնական մարդ գտնվի, որոնք կդառնան կառավարություն, դուք ապագա կունենաք…»:

168.am (168 ժամ) 

Հայաստանի գոյությունն ու փաշինյանական իշխանությունը հականիշներ են և քանի սրանք կան, մեր ինքնությունը, արժեհամակարգն ու պետականությունը վտանգված է. Տիգրան Աբրահամյան

Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը սպասարկում է մի շահ, որն ակնհայտորեն հայ ժողովրդինը չէ:

Azatutyun.am 

Հարավային Կորեայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 179-ի

Հարավային Կորեայում դեկտեմբերի 29-ին Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 179-ի, նույնականացվել է 141-ը, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հողերի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությանը: Վթարը տեղի է ունեցել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռի վայրէջքի ժամանակ: Jeju Air 7C2216 չվերթը ժամանել էր Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից, ինքնաթիռում 181 ուղևոր է եղել։ Սա վերջին երեք տասնամյակների...

Аравот 

«Թե թռած ժամանակ, թե ետ վերադարձած ժամանակ գոնե մի անգամ չի ասել, թե Առաջին նախագահը ժողովրդին մենակ էր թողել, կամ սենց, կամ նենց, այլ նման բան ասողներին անբարոյական էր համարում». «ՉԻ»

Կամ էլ բանավիճող ես, վեր կաց, գնա մասնակցի ԵԱՏՄ գագաթաժողովին, մտքիդ եկածն ասա, ոչ թե քեզ քցի քովիդի բախչեքը: