World News in Armenian
Январь
2025
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 02.01.2025

Azatutyun.am 

Տիեզերագնացներ Արարատի մարզում, «Կաքավիկը» տիեզերքում․ 2024-ին ՀՀ-ում գիտական իրադարձություններն ուշագրավ էին

Տիեզերագնացներ Արարատի մարզում, Գիտափորձեր Ազատության հրապարակում, «Կաքավիկը» տիեզերքում և հայերի ծագման մասին վարկածների ստուգումը՝ հեղինակավոր ամերիկյան գիտական ամսագրի էջերին․ 2024-ին գիտական և տեխնոլոգիական ամենահիշվող իրադարձությունները Հայաստանի համար շատ չեն, բայց բավական ուշագրավ են։ Օրինակ՝ Հայաստանում անցնող տարում հարցեր առաջացան՝ երկու տարի առաջ շռնդալից կերպով տիեզերք ուղարկած առաջին արբանյակի՝ArmSat-ի հետ կապված։ Երկրի ուղեծիր դուրս բերելուց հետո արբանյակի մասին կարծես...

Аравот 

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը դատապարտել են Վրաստանում ընդդիմադիր ուժերի դեմ բռնությունները

«Ամերիկայի ձայն». Վրաստանի ոստիկանությունը գրեթե ամեն օր ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնցից ոմանք հրավառություն են նետել ոստիկանների ուղղությամբ և բարիկադներ տեղադրել մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում: Վրաստանի ոստիկանությունը գրեթե ամեն օր ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնցից ոմանք հրավառություն են նետել ոստիկանների ուղղությամբ և բարիկադներ տեղադրել

168.am (168 ժամ) 

«Առինջ մոլ»-ի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen»-ը

Հունվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Հրազդան» բժշական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Azatutyun.am 

Խաղաղապահները հեռացան, ՀՀ-ն դեռ ՀԱՊԿ-ում է, եռակողմ փաստաթղթից ստորագրությունը հետ չի կանչել. 2024-ը չհանգուցալուծեց հայ-ռուսական վեճը

Ռուս խաղաղապահների հեռացում Լեռնային Ղարաբաղից, «Զվարթնոց»-ից սահմանապահների դուրսբերում, նոյեմբերի 9-ի հայտարարության և ՀԱՊԿ-ի շուրջ չդադարող վեճ․ տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների թնջուկն առավել խճճվեց: Ռազմական դաշնակիցներ համարվող Հայաստանն ու Ռուսաստանը, որ երրորդ տարին է, միմյանց մեղադրում են հարաբերութունների վատթարացման համար, 2024-ի գլխավոր վեճն ունեցան, երբ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներն անաղմուկ լքեցին հայաթափված...

168.am (168 ժամ) 

Թեստ. Ընտրեք տոնածառը և բացահայտեք ձեր բնավորությունը

Մարդկանց մեծ մասի համար տոնածառն ամանորյա տոների պարտադիր ատրիբուտ է։ Նրանց դուր են գալիս տարբեր տոնածառներ, նրանք սիրում են տարբեր կերպ զարդարել այն։ Marketium.ru կայքը գրում է, որ այս թեստի օգնությամբ կարող եք բացահայտումներ անել ձեր անձի մասին։

168.am (168 ժամ) 

2025 թվականին գլոբալ զարգացումների վեկտորը փոխվելու է, սակայն անցումային փուլը շարունակվելու է․ Սիմոնով

«2025 թվականը գլոբալ զարգացումների տեսանկյունից շարունակելու է լինել ակտիվ անցումային փուլ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով 2025 թվականին միջազգային հարաբերություններում հնարավոր տեղաշարժերին և դրանց ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։

Аравот 

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Аравот 

Բանիմացի շրջազգեստը ուսերին գցած, սփիւռքում եւ հայրենիքում ազգը կառավարելու հանգամանքը բարձր պատւի վերածած անձնաւորութիւններ, ինքնախաբէութիւնից բացի, համայնական կեանքն են խաբում. Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՄԱՆՈՐԻ ՊԱՏԳԱՄԸ ՏԱՐԻՆ ՄԵՌԱ՞Ւ… Ինչպէ՞ս բաժանւել այս մտերիմից՝ անցնող տարուց: Իր հոգին աւանդող հարազատի մահւան սնարի մօտ կանգնած անձը անկարելի է համարում հրաժեշտ տալ նրան, լացը համարելով ընդհանրական, բոլորի կողմից ընդունւած միջոց, հանրութեան դիմաց իրեն արդարացնող, եւ ներքնապէս՝ մխիթարող: Դեկտեմբերի 31-ն է, եւ ստիպողաբար բաժանւելու ենք ժամանակաւորապէս մեր սիրած «անձից», մեր