World News in Armenian
Январь
2025
24
25
26
27
28
29
30
31

Новости за 05.01.2025

Azatutyun.am 

Էրդողանը Սիրիայից աջակցություն է ակնկալում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նոր ղեկավարությունը հավատարիմ է երկրում անջատականներին արմատախիլ անելուն։ Անկարան ավելի վաղ հայտարարել է, որ իր զինվորականները «չեզոքացրել են» երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 32 անդամների: Անցյալ ամիս Թուրքիային մոտ խմբավորումների ապստամբությունը տապալեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Այդ ժամանակվանից ի վեր Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական ուժերը հյուսիսում պարբերաբար բախվում են քրդական ուժերի հետ,...

168.am (168 ժամ) 

Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան. Փրկարար ծառայություն

Հունվարի 5-ին` ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

168.am (168 ժամ) 

Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է «Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի մարզում Ռուսաստանի Դաշնության տարածք ներխուժման փորձը հետ մղելու» ընթացքի մասին։

168.am (168 ժամ) 

«Դանակը ոսկորին է հասնելու. ստիպված ենք լինելու կա՛մ դիմադրել, կա՛մ երկրից գնալ». Արմեն Բաղդասարյան

«2024թ. սողացող կապիտուլյացիայի տարի էր, որովհետև մենք ի՞նչ արեցինք՝ տարածքներ տվեցինք Տավուշի ուղղությամբ, առանց դրա դիմաց թեկուզ մեկ միլիմետր բան ստանալու, համաձայնագիրը չստորագրվեց, Ադրբեջանը նոր պահանջներ առաջ քաշեց: Սա հենց սողացող կապիտուլյացիան է»,- 168TV-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

168.am (168 ժամ) 

Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ». ԱՄՆ պետքարտուղար

Կարծում եմ, որ Իսրայելի վարչապետն առաջիններից մեկը կլինի, ով կխոստովանի, որ այն աջակցությունը, որը մենք ցուցաբերել ենք Իրանի աննախադեպ հարձակումներին բախված Իսրայելին, հսկայական նշանակություն է ունեցել: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Аравот 

Իրականացված օպերատիվ և ծավալուն աշխատանքների շնորհիվ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հունվարի 5-ին, ժամը  08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․

168.am (168 ժամ) 

Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»

Զենքի, բռնության և ահաբեկչության դարաշրջանին այսուհետև վերջ է դրված։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Аравот 

«Արգելափակումների ճանապարհով գնալը լավագույն լուծումը չէ, տրամաբանական կլիներ բանկային համակարգի միջոցով սահմանափակեին վճարումներն առցանց խաղատներին»․ Արթուր Պապյան

Ըստ մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի՝ այսպիսի կարգավորումներով իշխանությունները ինչ խնդիր դրել են, չեն լուծելու։

168.am (168 ժամ) 

Ռուսաստանը թուրքական ատոմակայանի պատճառով դատի է տալու գերմանական ընկերությանը

«Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան կդիմի դատարան և պահանջներ կներկայացնի Siemens-ի կողմից միջուկային ոլորտի ռուսաստանցի աշխատողների արտասահմանյան շինհրապարակներին չմատակարարված սարքավորումների հարցով: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։