World News in Armenian
Январь
2025
24
25
26
27
28
29
30
31

Новости за 06.01.2025

168.am (168 ժամ) 

2024 թվականին երկրի ներկայիս քաղաքական ղեկավարությունն իր գործողություններով, քայլերով շարունակեց Բանակի հեղինակազրկումը. Գեղամ Մանուկյան

«Այն հայտարարությունները, որ հնչեցրել է այս տարի Նիկոլ Փաշինյանը՝ «Զինված ուժերը չեն անվտանգության առաջին գլխավոր երաշխավորը», «բանակը պետք է տեղավորվի, այսպես կոչված, խաղաղության օրակարգում», ինչպես նաև՝ իր և այլ պաշտոնյաների կողմից հնչած «մենք ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ չենք բերելու» ձևակերպումն անդառնալի հարվածներ են հասցրել բանակի բարոյահոգեբանական վիճակին, որի հետևանքը դեռ ցավալիորեն զգալու ենք: Այսքանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:

Аравот 

Լոռու մարզում կրակոցներ են հնչել. Shamshyan.com

Այսօր՝ հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ

168.am (168 ժամ) 

Բրիտանացի մի խումբ պատգամավորներ կոչ են արել ռուսական սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային

Կոչը ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ բրիտանացի օրենսդիրներ, այդ թվում՝ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Իեն Դունկան Սմիթը և ութ խորհրդարանականներ Լեհաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից և Բալթյան երկրներից:

Аравот 

ՔՊ խմբակցության անդամի հետ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով 8,8 մլն դրամի պայմանագիր է կնքվել․ «Հետք»

Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ Գևորգյան ԱՁ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր ձեռք բերել աղբահանության ծառայություններ Ալավերդի համայնքի Շնող և Քարկոփ բնակավայրերի համար։ Արտակ Գևորգյանն Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Պայմանագիրը կնքվել է հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ Համաձայն պայմանագրում առկա տեխնիկական բնութագրի՝

Аравот 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ

Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ,

168.am (168 ժամ) 

«Լճացած տարի էր. Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանում կբարձրացվի իշխանափոխության հարց». Արմեն Բադալյան

«Ադրբեջանն ինչպես օկուպացրել, այնպես էլ շարունակում է օկուպացնել ՀՀ տարածքները, Հայաստանի բանակը թուլացել էր, ու շարունակում է թույլ մնալ, չկան օտարերկրյա ներդրումներ, դե, քաղաքական դաշտում էլ որևէ բարեփոխում ու զարգացում չկա՝ բացասական ու լճացած տարի էր»,- հավելեց մեր զրուցակիցը։

Аравот 

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել... Читать дальше...

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ն ցանկանում է երկու շաբաթվա ընթացքում ավարտել բանակցություններն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Բլինկեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կցանկանար, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններն ավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Аравот 

«Մենք ունենք խնդիր, եւ եթե այդ խնդիրը չենք լուծել մինչեւ այսօր, ուրեմն պիտի լուծենք այսօր եւ վաղը: Ինչքան շուտ, այնքան լավ». Լարիսա Ալավերդյան

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, «Հայելի» ակումբում հայ ժողովրդին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան լուսափառ տոնի առիթով, ասաց. «Ես համոզված եմ, որ մեր փրկության ճանապարհը դարձի ճանապարհն է: Ցանկանում եմ, որ մենք լինենք ազնիվ նախ ու առաջ ինքներս մեզ հետ: Համոզված եմ, որ սա է մեզ բերելու լուսավոր ճանապարհ: Այդ լուսավոր ճանապարհով ու հզորացած Հայաստանով