World News in Armenian

Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան

Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

«Կիրանցի հատվածում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ։ Այստեղ մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ չի վիճարկում էդ սահմանը։

Առաջիկա օրերին կսկսենք այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, իսկ մյուս 3 կետերի շուրջ լուծումներ կփնտրենք։

Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը։ Կիրանցը սահման չունի, Կիրանցը սահման ունի այնքանով, որքանով սահամանմերձ գյուղերը։

Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք։

Կիրանցի մեր սիրելի քույրերի և եղբայների կողմից մենք այդ հատվածում կսկսենք սահամանզատման աշխատանքները, իսկ այն 3-4 կետը, որի շուրջ բանավեճ կա, դրանց շուրջ աշխատանքը կշարունակենք մինչև գանք ինչ-որ հայտարարի»,- ասել է նա։

 

 

Читайте на 123ru.net