World News in Armenian

Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմանում 27-ամյա Էդգար Սարգսյանն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանները, հրշեջ-փրկարարներըպարեկները։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Читайте на 123ru.net