World News in Armenian

Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը վերահսկողության տակ է վերցրել

Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը վերահսկողության տակ է վերցրել։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի մարզի Բուգրովատկա բնակավայրը և առաջ են շարժվել հակառակորդի պաշտպանության խորքը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ գերատեսչության՝ Խարկովի մարզի Վեսյոլոյե, Վոլչանսկ և Լիպցի բնակավայրերի շրջաններում վնաս է հասցվել Ուկրաինայի ԶՈւ-ի 23-րդ մեքենայացված բրիգադի և տարածքային պաշտպանության 125-րդ բրիգադի կենդանի ուժին ու տեխնիկային։

Читайте на 123ru.net