World News in Armenian

Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բժիշկ Գևորգ Թամամյանը՝ հավելելով, որ ինքը ևս Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

«Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։

Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։

Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որեւէ անարդարություն, առավել եւս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։

Քիչ մնաց, պինդ կացեք», - գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թամամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ միանում է Շարժմանն ու Բագրատ Սրբազանի հայտարարած գործադուլին ու դասադուլին։

 

Читайте на 123ru.net