World News in Armenian

Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվել է «Տոտենհեմին» և 2:0 հաշվով հաղթանակ է տարել:

Այս հաղթանակը Պեպ Գվարդիոլայի թիմին թույլ է տվել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում շրջանցել «Արսենալին» և զբաղեցնել առաջին տեղը։ Պրեմիեր լիգայի 37 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 88 միավոր՝ երկու միավորով առաջ անցնելով լոնդոնյան թիմին։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» կարող է չորրորդ անգամ անընդմեջ դառնալ առաջնության ոսկե մեդալակիր։ Անգլիայի առաջնության 135-ամյա պատմության ընթացքում նախկինում ոչ մեկին չի հաջողվել հաղթել չորս մրցաշրջան անընդմեջ։

Անգլիայի առաջնության վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը կխաղա «Վեսթ Հեմի» հետ, իսկ «Արսենալը» կհյուրընկալվի «Էվերթոնին»։

Читайте на 123ru.net