World News in Armenian

ՀՀ նախագահի հրամանագրերով ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ են եղել

ՀՀ նախագահի Վահագն Խաչատուրյանը մայիսի 13-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ են եղել։

Հրամանագրերից մեկով Հրաչ Ստեփանյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից, իսկ Մհեր Շիրինյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրով Արամ Պողոսյանը նշանակվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից, Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից, իսկ Սմբատ Գրիգորյանը՝ նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Բացի այդ, Վահրամ Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, իսկ Սամվել Մինասյանը՝ Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատվելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի պաշտոնից:

Читайте на 123ru.net