World News in Armenian

Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները. Մակրոն

Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 100 տարեկան։

Նա կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն:

Читайте на 123ru.net