World News in Armenian

Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԼՀԿ կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը․

«Մարդիկ ասում են, որ ուզում ենք այս իշխանությունները գնան, բայց չենք պատկերացնում այն գնով, որ նախկին իշխանությունները, ի դեմս 2 նախագահի ղեկավարած ուժերի, կրկին վերադառնան։ Իրենց մտահոգությունն այն է, որ իշխանափոխության գինը լինի վերջիններիս վերադարձը։

Սրբազանը պետք է կարողանա մեսիջներ հղել հասարակության այդ հատվածին ու ապացուցի, որ դիստանցավորվում է նախկիններից։ Սա իշխանական քարոզչության գլխավոր զենքն է, անառողջ երևույթ է, սակայն հիմնական ջրբաժանն է»,- նշել է Խաժակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Читайте на 123ru.net