Հայաստանի մարմնամարզուհիները լքել են БРИКС խաղերը ադրբեջանցի մրցավարի պատճառով
Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը լքել է Կազանում ընթացող БРИКС խաղերը մրցաշարի գլխավոր մրցավարին փոխելու պատճառով: «Новости»-ի փոխանցմամբ այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտարարել է մեր հավաքականի անդամ, մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը: «Սկզբնապես գլխավոր մրցավար նշանակված էր Հայաստանի ներկայացուցիչը: Հետո նրան փոխել են: Եւ այժմ գլխավոր մրցավարը Ադրբեջանից է»,-ասել է մարզուհին՝ մեկնաբանելով մրցումներից հրաժարվելու պատճառը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ