World News in Armenian

Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ոչ, գիտեք, մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Լեբեդևը ուշադրություն է հրավիրել Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ։

«Բայց հետո ասվեց՝ ես սա արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը համագործակցության շրջանակներում՝ իր հարևանների հետ։

Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- ընդգծել է նա

Читайте на 123ru.net