«Այս պահին շարժման հաղթանակի համար պակասում է հետևողական քաղաքականությունը և դրսի աջակցությունը, որն ունի իշխանությունը». Հրանտ Միքայելյան
«Իշխանությունն ունի նաև Թուրքիայի կողմից շատ լուրջ աջակցություն, որը հետևյալն է՝ եթե իշխանությունը, օրինակ, փորձի ուժը կորցնել, Թուրքիան պատրաստ է հարձակվել Հայաստանի վրա։ Այսինքն՝ եթե Թուրքիայի համար ՀՀ-ում նպաստավոր իշխանություն չլինի, նրանք պատրաստ են հարձակվել, դրա մասին հրապարակում է եղել մամուլում, իսկ Ադրբեջանում՝ ավելի բարձր մակարդակով խոսակցություններ։ Այս ամենն ընդդիմությանը հետ է պահում ավելի կոշտ գործողություններից։