World News in Armenian

Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը. «Ազատություն»

Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել, դրանում դատապարտել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը, Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը։ «Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր […]

The post Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել, դրանում դատապարտել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը, Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է», – ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Հայաստանն ու ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ Լուրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարն է այսօր հայտնել՝ նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման պայմանագրի կնքումը կարևոր իրադարձություն որակելով։

«Սեզար»-ը 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել արդիական արկերի կիրառման դեպքում կարող է գերազանցել 55 կիլոմետրը: Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: Անցած դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը կառավարությանը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին «Սեզար»-ների տրամադրման հարցը:

The post Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net