«Բռնագաղթած մարդու երազանքը ո՞րն է։ Իհարկե, վերադարձ հայրենիք». Արցախցի իրավաբան Սյուզաննա Բադալյան. «Ա1+»
Ընտանեկան լուսանկարներ, երեխաների համար տաք հագուստ ու անվերջանալի հիշողություններ։ Ահա այն ամենն, ինչ հասցրել են Բադալյանները վերցնել իրենց հետ բռնագաղթից առաջ։ «Բռնագաղթած մարդու երազանքը ո՞րն է։ Իհարկե, վերադարձ հայրենիք։ Այն հայրենիք, որտեղ քո անցյալն է, որտեղ ծաղկում էր քո ներկան, որ պիտի նաև ապագա դառնար։ Իմ և ամուսնուս հայրերը կռվել են Արցախի ազատության ու անկախության