World News in Armenian

Մրցավարն արևահարվել ու կորցրել է գիտակցությունը Կոպա Ամերիկայի խաղի ժամանակ (տեսանյութ)

Եզրային մրցավար Ումբերտո Պանջոյը կորցրել է գիտակցությունը Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի Կանադա-Պերու (1։0) հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում։

Առաջին բուժօգնությունը եզրային մրցավարին ցույց է տվել կանադացի դարպասապահ Մաքսիմ Կրեպոն, ինչից հետո 28-ամյա մրցավարը հոսպիտալացվել է։

 

Հիշեցնենք, որ Կանադան ընդգրկված է A խմբում Արգենտինայի, Պերուի և Չիլիի հավաքականների հետ։ Անցկացված 2 տուրերից հետո կանադացիները 3 միավորով 2-րդն են։

Читайте на 123ru.net