World News in Armenian

Տեսահսկման սարքերով ձեռքբերված ինֆորմացիան չի փոխանցվի 3-րդ անձի. ՆԳՆ

Մեր խնդիրը եղել է որոշել տնտեսվարողի տեսակը և ոչ թե քանակը։ Որոշման հիմքում պոտենցիալ ռիսկերն են, օրինակ` արտարժույթի փոխանակման կետերը, արդյո՞ք այստեղ կան պոտենցիալ իրավախախտման ռիսկեր։

Այս մասին ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունների մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, ըստ որի տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը։ 

«Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում ՆԳՆ-ի կողմից կարող է իրականացվել իրավախախտումների կանխման, նախականխման և բացահայտման համար, քննությունից կամ պատիժը կրելուց խոսափող անձանց և հանցավոր ճանապարհով գույքի հայտնաբերման համար, անհետ կորած քաղաքացիների և հետապնդվող տրանսպորտային միջոցները գտնելու համար։ Ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովման համար »,- նշեց նա։ 

Ռուսլան Մարանդյանի խոսքով՝ այլ դեպքերում, այս եղանակով տվյալների ստացումը, համարվելու է իրավախախտում։ 

«Որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում։ Տվյալները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց»,- ընդգծեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետը։

Читайте на 123ru.net