World News in Armenian

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ. Civilnet

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետեր Walnort Finance Limited-ը դիմել է արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պնդելով, որ ՀՀ-ում ընկերության կատարած ներդրումները չեն պաշտպանվել։ Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ-ում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։ Այս մասին հայտնում է Civilnet.am-ը: Ընկերությունը մինչ արբիտրաժային գործընթացը ՀՀ-ում իրեն պատկանող այլ ընկերությունների միջոցով դատական տասնյակ գործընթացներ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի, դրա մյուս բաժնետերերի, նախկին բաժնետերերի […]

The post Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ. Civilnet first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետեր Walnort Finance Limited-ը դիմել է արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պնդելով, որ ՀՀ-ում ընկերության կատարած ներդրումները չեն պաշտպանվել։ Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ-ում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։ Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:

Ընկերությունը մինչ արբիտրաժային գործընթացը ՀՀ-ում իրեն պատկանող այլ ընկերությունների միջոցով դատական տասնյակ գործընթացներ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի, դրա մյուս բաժնետերերի, նախկին բաժնետերերի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ։

Արբիտրաժում հաղթանակը կարող է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի կառավարության համար։ Ըստ Walnort Finance Limited-ի հաղորդագրության՝ ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է կառավարության կողմից «քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով», որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու:

«Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Walnort Finance Limited-ին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։

Չնայած վեճի մասին ծանուցումից ի վեր Walnort-ի ցուցաբերած բարեխիղճ ջանքերին՝ բանակցություններ վարելու այս հարցերի լուծման համար, Հայաստանի կառավարությունը նախընտրեց ընդհանրապես չհամագործակցել ընկերության հետ:

Ընդհակառակը, կառավարությունը սրեց վեճը՝ աջակցելով Walnort-ի հայաստանյան դուստր ընկերությունների վրա հարձակումները («Մուն Մեթալս» ՓԲԸ և «Զանգեզուր

Մայնինգ» ՍՊԸ)»,-նշված է Walnort Finance Limited-ի հաղորդագրությունում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

The post Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ. Civilnet first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net