World News in Armenian

Ալեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Մ. Հարությունյանի 2024 թվականի հունիսի 24-ի դիմումը`  կարգադրում եմ.

1. 2024 թվականի հուլիսի 1-ից Մովսես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական», - ասված է որոշման մեջ: 
 

Читайте на 123ru.net