World News in Armenian

Ապամոնտաժվել են «Ջիջի» ընկերության ու մի շարք այլ ընկերությունների ապօրինի տեղադրված գովազդային վահանակներ (տեսանյութ)

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում ապամոնտաժվել են «Ջիջի» ընկերության ու մի շարք այլ ընկերությունների ապօրինի տեղադրված գովազդային վահանակներ: Այս մասին տեղեկանում ենք Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլին փոփոխություններ է կատարել արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում, որոնցով պահանջվում է բոլոր գովազդները համապատասխանեցնել նոր չափորոշիչներին:

«Մայրաքաղաքի վարչական շրջաններում ապամոնտաժվում են սուպերմարկետների, խանութների, սրճարանների, բանկերի տեղեկատու դաշտով գովազդային մեծ վահանակները:

Տնտեսվարողները ծանուցվում և նախազգուշացվում են, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացնում են վահանակները:

Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու այլ տարբերակով եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են», - ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Վահանակների ապամոնտաժման կադրերը կարող եք դիտել այստեղ։

Читайте на 123ru.net