World News in Armenian

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հունիս ամսվա ընթացքում Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Վայոց ձոր» ԳԳՄ-ի Ջերմուկի տարածքային տեղամասում կազմակերպվել և անցկացվել է «Արտահոսք ստորգետնյա բակային գազատարից՝ հրդեհի բռնկմամբ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել են «Վայոց ձոր» ԳԳՄ Ջերմուկի տարածքային տեղամասի վթարավերականգնողական խումբը, ինչպես նաև ներկա էին Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի ներկայացուցիչները։ […]

The post Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հունիս ամսվա ընթացքում Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Վայոց ձոր» ԳԳՄ-ի Ջերմուկի տարածքային տեղամասում կազմակերպվել և անցկացվել է «Արտահոսք ստորգետնյա բակային գազատարից՝ հրդեհի բռնկմամբ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել են «Վայոց ձոր» ԳԳՄ Ջերմուկի տարածքային տեղամասի վթարավերականգնողական խումբը, ինչպես նաև ներկա էին Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի ներկայացուցիչները։

Ուսումնավարժության ընթացքում շնչառական ապարատների կիրառմամբ իրականացվել են հետախուզություն, վթարավերականգնողական և պայմանական հրդեհաշիջման աշխատանքներ և գազատարի վնասված հատվածի վերանորոգման աշխատանքներ:

«Հրդեհաշիջումը դպրոցի կաթսայատանը» և «Հրդեհաշիջումը ՀԱՊ մասնաճյուղում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել համապատասխանաբար Վայք համայնքի «Զառիթափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի պատկերասրահ մասնաճյուղում:

Ուսումնավարժությունների նպատակն էր էլ ավելի բարձրացնել անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների մակարդակը, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Կարևորելով պարբերաբար իրականացվող նմանօրինակ վարժանքները՝ ամփոփվեցին հատուկ տակտիկական ուսումնավարժությունների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, դրական գնահատվեցին մասնակիցների կատարած աշխատանքները, միևնույն ժամանակ նշվեցին ի հայտ եկած թերությունները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ վերջիններիս շտկման ուղղությամբ:

The post Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net